Ով կդառնա որակյալ պետություն, նա կշահի ղարաբաղյան կռիվը. «Փաստ»

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը

– Պարոն Բոզոյան, ղարաբաղյան հարցի շուրջ բանակցություններն ինչի՞ համար են այս փուլում: Ի վերջո, դրանք հարց չեն լուծում, սահմանային միջադեպերն էլ չեն պակասում դրանցից:

– Միջազգային պրակտիկայում ընդունված է հետևյալ սկզբունքը. եթե բանակցություններ չեն լինում, պատերազմի վերսկսման վտանգը շեշտակիորեն մեծանում է: Բանակցությունները՝ հանուն բանակցությունների, նաև նրա համար են, որ որոշակիորեն լիցքաթափում են վտանգի գոյությունը: Այդ իմաստով, միջազգային հանրությունը, եթե չի հասնում իր մաքսիմում նպատակին, այն է՝ կոմպրոմիսի չի բերում կողմերին, ապա լուծում է մինիմում խնդիրը՝ լիցքաթափում է իրավիճակը ու թույլ չի տալիս, որ վերսկսվի լայնածավալ պատերազմը:

– Գուցե դրանով համանախագահող երկրները նաև ցանկանում են ցո՞ւյց տալ իրենց ազդեցությունն ու ներկայությունը տարածաշրջանում: Նաև ա՞յս խնդիրն են լուծում:

– Դա էլ կա: Բայց այդ երկրներն այնքան տարբեր տեղեր ունեն իրենց ազդեցությունը ցույց տալու համար, որ չեմ կարծում, թե միայն դրա համար այդ հանդիպումները կազմակերպեն: Պարզապես, ինչ–ինչ հանգամանքներից ելնելով, Ղարաբաղը եզակի կետերից է, որտեղ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Եվրոպան քիչ թե շատ ընդհանուր հայտարարի են եկել: Եվ դա շահեկան է մեզ համար:

– Հրաժարվելով իր նախկին դիրքորոշումից՝ փաստորեն Սերժ Սարգսյանը հանդիպեց Ալիևի հետ առանց նախապայմանների: Դա թուլացրե՞ց մեր դիրքերը:

– Թուլացնելն ու չթուլացնելը երևում է վերջնարդյունքում: Եթե տեսնենք, որ կան վտանգավոր զարգացումներ, ապա կարող ենք արձանագրել, որ թուլացրեց: Բայց եթե այդպիսիք չլինեն, ապա թուլացնելու վերաբերյալ չենք կարող խոսել:

– Իսկ ինչպիսի՞ մեխանիզմների առկայությամբ Ալիևը կենթարկվի Մինսկի խմբի որոշումներին:

– Նման բանի համար որևէ կոնկրետ մեխանիզմ գոյություն չունի: Կողմերը, բնականաբար, ունեն տարբեր տեսակետներ խնդրի կարգավորման վերաբերյալ: Ուստի ֆորմալ առումով երկու կողմն էլ ասում է, որ կողմ են բանակցություններին, կողմ են բազային սկզբունքների կիրառմանը, բայց իրականում այլ կերպ են մտածում: Եվ Ալիևից ակնկալել, որ տվյալ հարցերի վերաբերյալ կոմպրոմիսի կգնա, կարծում եմ, միամտություն է:

Ընդհանրապես, եթե վերջին 20–25 տարիների ընթացքում պատերազմ չի եղել, երկու բան է նպաստել դրան: Առաջինը երկու երկրների ռազմական բալանսի կայուն ապահովումն է: Իսկ երկրորդը բանակցային գործընթացն է: Եթե այս գործոններից որևէ մեկը բացակայում է, ապա պատերազմի վերսկսման վտանգը շեշտակիորեն մեծանում է:

– Այս պարագաներում ո՞րն է մեր անելիքը:

– Մի բան պետք է մտածենք՝ ինչպե՞ս անենք, որ մեր երկիրը հզոր լինի: Ուժեղանա տնտեսապես, քաղաքական առումով ավելի առողջ լինի: Որպեսզի Ադրբեջանի նկատմամբ պահպանենք հավասարակշռությունը: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը նավթ ունի, իսկ մենք չունենք:

Կարևորն այն է, թե առաջիկա մի քանի տարիների ընթացքում մենք ինչպիսի՞ երկիր կստեղծենք: Եթե տնտեսությունը չզարգանա, մարդիկ լքեն երկիրը, բնականաբար երկիրը կթուլանա, և անկախ այն հանգամանքից, թե բանակցություններն ինչպիսի՞ ճանապարհով կգնան, միանշանակ իրավիճակը մեզ համար բարենպաստ չի լինի:

– Այսինքն՝ բանակցությունները ժամանակ շահելու ճանապարհ են, որպեսզի նախապատրաստվենք վճռական ճակատամարտին:

– Այո: Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունները ես մշտապես համեմատում եմ Խորհրդային Միության ու Ամերիկայի Միացյալ Նահանգների հարաբերություններին, երբ սառը պատերազմ էր վերջիններիս միջև: Այս երկրների միջև ընթանում էր մրցակցություն, թե ո՞րն է ավելի հզոր իր տնտեսությամբ, քաղաքական իր համակարգով: Եվ չհայտարարված, սառը պատերազմի արդյունքում Միացյալ Նահանգները հաղթեցին: Իսկ Խորհրդային Միությունը փլվեց:

Հիմա նունն է Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում: Կա սառը պատերազմ, ու միջնորդները ցանկանում են, որ այն չվերածվի տաք պատերազմի, որի դեպքում արդեն պատերազմի մեջ կարող են ներքաշվել տարածաշրջանային գերտերությունները: Իսկ դա վտանգավոր կլինի աշխարհի համար:

Այո, գերտերությունների նպատակն է, որ այդ մեծ պատերազմը տեղի չունենա: Բայց եթե այն տեղի չի ունենում, չի նշանակում, թե մենք կարող ենք հանգիստ քնել: Մեզ համար կարևոր է մի բան՝ հաղթենք այս սառը պատերազմում: Այսինքն՝ ավելի որակյալ երկիր դառնանք, քան է Ադրբեջանը: Իսկ այսօրվա դրությամբ ես թերահավատ եմ, թե մենք այնքան լավ երկիր ենք, որ մտածենք հաղթելու մասին:

Իհարկե, նրանք նավթ ունեն: Իսկ մենք էլ, հակառակ դրան, եվրոպական տիպի ժողովուրդ ենք, չունենք սուլթանական պատկերացումներ: Դա հնարավորություն կտա մեզ զարգանալ ու նորմալ երկիր դառնալ: Իսկ եթե դարձանք նորմալ երկիրր, ապա կհավասարակշռենք նրանց նավթային գործոնին և, ի վերջո, կհաղթենք:

Իսկ եթե մնանք, ինչպես այժմ ենք՝ փթած, քրեաօլիգարխիկ բարքերով, կեղծիքների հետամուտ երկիր, ապա ոչ մի հաջողության էլ չենք հասնի՝ անկախ նրանից, թե բանակցություններին ինչպիսի որոշումներ կընդունվեն: Որովհետև կարևոր չէ, թե բանակցային պրոցեսի մեջ այս կամ այն գործիչն ինչ ասաց, այլ կարևոր է, թե ինչպիսի երկիր ես դու:

 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: