ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատապարտում է «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա հարձակումը

Լուրեր

06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
06.09.2026 | 11:51
Վթարային ջրանջատում Արարատում և Գեղարքունիքում
06.09.2026 | 11:39
US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել 1/8 եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.09.2026 | 11:19
Փրկարարները մարել են Ոսկեվազի գործարաններից մեկի տարածքում բռնկված հրդեհը
06.09.2026 | 10:45
Սպիտակ տուն․ ԱՄՆ բանագնացները Ռուսաստանում քննարկել են Ուկրաինայի հարցով «կոնկրետ ծրագրերը»
Բոլորը

Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը դատապարտում է ս.թ. դեկտեմբերի 24-ին «Կենտրոն» հեռուստաընկերության «Էպիկենտրոն» լրատվական ծրագրի ստեղծագործական խմբի վրա Հովտաշատ գյուղում կատարված հարձակումը:

«Հանձնաժողովը կարեւորում է քրեական հետապնդման իրականացումը տվյալ միջադեպի կապակցությամբ եւ հույս է հայտնում, որ հարձակման հրահրիչներն ու իրականացնողները կկրեն օրենքով նախատեսված պատիժը: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահելու լրագրողների հանդեպ բռնությամբ ուղորդվող այդ արարքի քննությունը:

Միաժամանակ, Հանձնաժողովը, որպես հեռուստառադիոընկերությունների գործունեությունը կարգավորող անկախ պետական մարմին, ցանկանում է հրավիրել հեռարձակող ընկերությունների ղեկավարների ուշադրությունը հետեւյալի վրա: Երբ խմբագրության հանձնարարությամբ լրագրողները  մեկնում են լուսաբանելու կոնֆլիկտային իրավիճակներ եւ կարող են հայտնվել թշնամաբար տրամադրված մարդկանց միջավայրում, ուստի հեռարձակվող լրատվամիջոցների պատասխանատուները պարտավոր են նախապես ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները լրագրողների անձնական անվտանգությունն ապահովելու համար: Այդպիսի միջոցների թվում են իրավապահ մարմիններին նախապես տեղեկացնելը, լրագրողների նախնական հրահանգավորումը, իրավաբանների ուղեկցությունը եւ այլն:

Հանձնաժողովը նաեւ կարեւորելով հեռարձակող լրատվամիջոցների ազատությունն ու անկախությունը, կոչ է անում հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերին, բաժնետերերին չմիջամտել լրատվամիջոցների խմբագրական քաղաքականությանը, չօգտագործել լրատվամիջոցները որպես սեփական տնտեսական շահերի սպասարկման գործիք, առավել եւս երբ այդպիսի մտադրությունները կարող են վտանգել լրագրողների անվտանգությունը:

Հանձնաժողովը հույս ունի, որ այժմ մշակվող տեսալսողական ծառայությունները կարգավորող օրենքի նախագծում տեղ կգտնեն այն իրավական նորմերը, որոնք կապահովեն հեռարձակվող լրատվամիջոցների սեփականատերերի մասին տեղեկատվության թափանցիկությունը, եւ էականորեն կնվազեցնեն խմբագիրների եւ լրագրողների վրա ոչ իրավաչափ ճնշումների եւ պարտադրանքի հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում: