Զորակոչային բաժնի աշխատակցի դեմքն այլանդակած զորակոչիկին Քննչական կոմիտեն կալանավորելու միջնորդություն է ներկայացրել, Դատախազությունը՝ «կասեցրել»

Լուրեր

03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
Բոլորը

Այս տարվա նոյեմբերի 21-ին Կոտայքի մարզի զինկոմիսարիատում զինակոչիկը ածելիով վնասել է զորակոչային բաժնի աշխատակցի դեմքն ու փախել։ Զինկոմիսարիատի աշխատակիցը տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, մեր տեղեկություններով աշխատակցի դեմքն ամբողջովին այլանդակվել է։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ զինկոմիսարիատի բակում վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ տեղի է ունեցել միջադեպը։ Ավելի ուշ զինակոչիկը ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել։

Factor.am-ը Քննչական կոմիտեից փորձեց ճշտել, թե ինչ փուլում է գործը և արդյոք զինակոչիկը կալանավորվել է, թե՝ ոչ։ Factor.am-ի հարցին թե ինչ խափանման միջոց է ընտրվել զինակոչիկի նկատմամբ՝ Քննչական կոմիտեի խոսնակ Նաիրա Հարությունյանը պատասխանեց, որ քրեական գործի նախաքննության ընթացքում Վ.Բ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելու համար, որն արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ:

«Քննիչի կողմից որոշում է կայացվել Վ.Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան: Նույն օրը,քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Վ.Բ.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի միջնորդությունը առանց քննարկման թողնելու համար: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասաց նա:

Լիլիթ Շաբոյան