Պարզաբանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ

Լուրեր

21.04.2026 | 20:43
Անցած տարվա ծնունդի նվերն է հեռուստացույցը, որը չէի կարողացել տալ. Գոհար Ղումաշյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:42
Ծանրորդ Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն
21.04.2026 | 20:30
Փաշինյանը փակում է ոչ միայն Արցախի, այլև վերադարձի թեման. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 20:21
ԵՄ-ն և Հայաստանը ամրապնդում են քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցությունը․ ստորագրվել է համաձայնագիր
21.04.2026 | 20:13
ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը կոչ է արել բարեկեցության համապարփակ տեսլականը վերածել գործնական արդյունքների
21.04.2026 | 20:00
Իսկ ինչո՞ւ չեն հորդորում Գագիկ Ծառուկյանին, Արման Թաթոյանին՝ չմասնակցել ընտրությանը, այլ՝ մեզ են թիրախավորում. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:43
Ովքեր են «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները. վերջնական ցուցակն է ներկայացվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 19:29
Դատապարտյալը երեք օր անընդմեջ ինքնավնասում է կատարել. նոր մանրամասներ «Արմավիր» ՔԿՀ-ի աղմկահարույց դեպքից
21.04.2026 | 19:15
Պուտինը գիտի՝ ռուսամետ ուժերը ՀՀ-ում իշխանության չեն գա, ուզում է՝ ԱԺ մտնեն, ՌԴ-ի շահերը պաշտպանեն․ Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 18:59
ԵԱ․ Սուրեն Աղաջանյանը տուշեով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին ու դուրս եկավ եզրափակիչ
21.04.2026 | 18:57
Ռուսաստանը մայիսի 1-ից դադարեցնում է ղազախական նավթի տարանցումը Գերմանիա «Դրուժբա» խողովակաշարով. Reuters
21.04.2026 | 18:45
«Փորձել է վնասել դասարանցիներին». դասադուլ՝ աշակերտներից մեկի վարքի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.04.2026 | 18:35
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
21.04.2026 | 18:27
Թրամփը հայտարարել է, որ սպասում է «ռմբակոծությունները» շարունակելուն, եթե չհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ
21.04.2026 | 18:18
Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ
Բոլորը

Պարզաբանում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից հարուցված վարույթի վերաբերյալ.

«Հաշվի առնելով որոշ լրատվամիջոցների կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 09 դեկտեմբերի, 2019թ 06/2019 որոշման (Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթի հարուցում) վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածումը, հարկ ենք համարում հայտնել հետևյալը.

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն Հանձնաժողովը 2019թ. դեկտեմբերի 9-ին լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա իր նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթ է հարուցել: Վարույթի հարուցումը որոշ լրատվամիջոցների կողմից ներկայացվել է որպես խախտման փաստի արձանագրում, ինչը չի համապատասխանում իրականությանը: Տեղեկացնում ենք, որ հարուցված վարույթի շրջանակներում Հանձնաժողովն ուսումնասիրում է առերևույթ խախտման վերաբերյալ փաստերը: Քննարկվող հարցին առնչվող բոլոր նյութերը, փաստաթղթերն ու տեղեկությունները (այդ թվում՝ կողմերից ստացված) ուսումնասիրելուց հետո Հանձնաժողովն օրենքով սահմանված ժամկետում կընդունի և կհրապարակի Հանձնաժողովի եզրակացությունը խախտման առկայության կամ բացակայության վերաբերյալ:

Շահագրգիռ լինելով հանրությանն առավել օբյեկտիվ և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու հարցում, լրատվամիջոցներին խնդրում ենք Հանձնաժողովի որոշումները ներկայացնելիս մեկնաբանություններ և տեղեկություններ ստանալու կամ հարցեր ունենալու դեպքում դիմել Հանձնաժողով:

Հանձնաժողովի գործունեության մանրամասներին կարող եք ծանոթանալ Հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից՝ CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (010) 588795 կամ հարցերն ուղղել գրավոր՝ [email protected] էլ․ հասցեին»,- ասված է հաղորդագրությունում: