Կարծրատիպերը փոփոխության ենթարկվելու փոխարեն խորանում են մեդիայի միջոցով․ Զառա Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.06.2026 | 23:45
Նախընտրական բանավեճի ճիշտ ու սխալ պնդումները․ Փաստերի ստուգման թարմացվող լրահոս
04.06.2026 | 23:43
Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը»
04.06.2026 | 23:36
«Արթուր Օսիպյանը «Հաց բերողի» նման մահանալու ա` մնա ձեր խղճին». Թաթոյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 23:16
Ադրբեջանից տասնյակ ընկերություններ կառավարում են Ռուսաստանի «ստվերային նավատորմի» լցանավերը․ OCCRP
04.06.2026 | 22:58
Դուք Օսիպյանին ասել եք թռած, գիտեք` դասալիքների դեմ է պայքարել. Սիմոնյանը` Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:43
«Կարապետյանի դատավճի՞ռն է», «Կարդացեք, իմ ձեռագիրը լավ գիտեք». Փաշինյանը` Մարուքյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:37
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար Անկարայում «կարմիր գոտիներ» կսահմանի և 40,000 անվտանգության աշխատակիցների կտեղակայի
04.06.2026 | 22:22
Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 22:10
Հայկ Մարությանը հեռացավ բանավեճից` բացման խոսքից հետո և Փաշինյանին բանավեճի հրավիրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.06.2026 | 21:57
CIES․ Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստները
04.06.2026 | 21:44
Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա
04.06.2026 | 21:30
Եզրափակիչ բանավեճ՝ քաղաքական ուժերի առաջին համարների միջև. ՈՒՂԻՂ
04.06.2026 | 21:20
Բայրամովը հուլիսին Մոսկվա կայցելի
04.06.2026 | 21:07
Չկողմնորոշված ընտրողների մոտ ՔՊ-ն առաջատար է մնում․ ArmES-ի նոր հետազոտությունը
04.06.2026 | 20:53
Քարոզի գինը․ ինչքան փող են ծախսել քաղաքական ուժերն ընտրարշավի վրա
Բոլորը

Ցավոք, այս տարին ամփոփելուց չեմ կարող ասել, որ դրական փոփոխություն ենք ունեցել, որը կարող է հանգեցնել իրավահավասարության՝ կանանց իրավունքների պաշտպանվածության ավելի բարձրացման առումով։ Այս մասին «Կանանց իրավունքները 2019 թ. թերներկայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող Զառա Հովհաննիսյանը։

Նա նկատեց, որ պատճառները բազմաշերտ են։ «Առաջինը կարծատիպերն են, որոնք տարիների ընթացքում հասարակության մեջ ամրապնդվել են։ Եվ փոփոխության ենթարկվելու փոխարեն խորանում են մեդիայի միջոցով, կրթական համակարգի միջոցով։ Ի՞նչ է անում պետությունը դա կանխարգելելու առումով կամ փոփոխելու ուղղությամբ, ի՞նչ են անում հասարակական կազմակերպությունները կոնկրետ կարծրատիպերի հաղթահարման տեսանկյունից, հանրային որևէ դաշտում պետական միջամտություն չեմ տեսնում։ Մեդիադաշտում շարունակվում են կարծրատիպերի տարածումը և որևէ կանխարգելիչ մեխանիզմ չկա, որպեսզի դա կանխարգելվի»,- ասաց նա։

Զառա Հովհաննիսյանը որպես երկրորդ խնդիր մատնանշեց նաև ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։