Խնդիրը խորքային է․ Մարիա Կարապետյանը՝ քաղաքականության մեջ կանանց ներգրավվածության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Այն, որ հեղափոխությունից հետո քաղաքականության մեջ միանգամից կանանց մասնակցության կտրուկ աճ չի գրանցվել, փաստում է, որ խնդիրը խորքային է։ Այս մասին «Կանանց իրավունքները 2019 թ. թերներկայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Մանկությունից սկսած աղջիկ երեխաներին պետք է դաստիարակենք այնպես, որպեսզի նրանք երիտասարդ տարիքում և արդեն հասունության տարիքում, ունենան մարդկային ցանցեր, ունենան ընտրողների զանգված, ունենան ճանաչելիություն, ունենան հանրային խոսքի ձևակերպման հմտություններ։ ՏԻՄ-երի առումով համաձայն եմ, որ շատ աշխատանք ունենք անելու»,- ասաց Մարիա Կարապետյանը։

Նա մատնանշեց նաև դրական փոփոխությունները։ «Այսօր ՀՀ-ում կառավարում է մի ուժ, որի կորիզը հանդիսացող փիլիսոփայության մեջ կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը, ինչպես նաև բռնությունից զերծ հանրության կառուցումը կարևորագույն, առանցքային թեզեր են։ Նշեմ, որ այս կառավարությունում փոխնախարարների թվով ամենամեծ թվով կին փոխնախարարներն ունենք, քան նախորդ ժամանակաշրջաններում»,- նկատեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։