ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանանց համար և նրանց մասնակցությունը պակասել է․ Անի Սամսոնյան

Լուրեր

03.08.2026 | 15:37
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
03.08.2026 | 15:30
Գարիկ Բոշյանը «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչ է նշանակվել
03.08.2026 | 15:19
Իտալիան ԵՄ-ին կառաջարկի միգրանտների կենտրոններ ստեղծել մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
03.08.2026 | 15:10
Ռուբեն Ռուբինյանն ԱԺ նախագահ ընտրվեց // Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրա․ ԼՈՒՐԵՐ
03.08.2026 | 15:05
Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:58
Բրազիլիայում 15-ամյա ֆուտբոլիստ է սպանվել հանդիպման ժամանակ
03.08.2026 | 14:50
Ձեր մարզիչը Մուլտի Վելնեսի տնօրե՞ն է նշանակվել. հարց` Վահագն Ալեքսանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:41
Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նախագահ ընտրվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:39
«Ձեր քաղաքական «հայրերը» հին են, եթե ուշադիր նայեք, Ձեր մեջքի հետևում կտեսնեք Կարեն Կարապետյանին». Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
Բոլորը

Կանանց նկատմամբ բռնության դեպքերի ցուցանիշների մասով որևէ առաջընթաց չեմ նկատել։ Այս մասին «Կանանց իրավունքները 2019 թ. թերներկայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։

«Փաստն այն է, որ այս խնդիրը ՀՀ-ում շարունակում է մնալ։ Մենք չենք կարողանում մշակել այնպիսի մեխանիզմներ, որ խնդրին տանք ճկուն լուծումներ»,- նկատեց Սամսոնյանը։

Վերջինիս կարծիքով՝ տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցության մասով հետընթաց ենք ապրել։

«Մասնակցել եմ համայնքներում տեղի ունեցող ընտրությունների նախընտրական քարոզարշավներին և կանանց ներգրավվածության քննարկումներին և այս հարցով բավական խնդիրներ կային այն մասով, որ ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանաց համար և նրանց մասնակցությունը պակասել է։

Հեղափոխությունն ինքնին առաջընթաց չի գրանցել։ Այն, որ հեղափոխություն է եղել և քաղաքական համակարգն է փոխվել, դա չի նպաստել, որ ՏԻՄ ընտրություններում կանայք ակտիվ ներգրավվեն, և սա խոսում է, որ մենք համակարգում ունենք խնդիրներ»,- ասաց Անի Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։