«Չկա էն մարդը, որն էսօր կկանգնի, կասի՝ Նիկոլը չի, ես եմ»․ Արամ Սարգսյանը՝ արտահերթ ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 14:35
Խորհրադարանը ԱԺ նախագահի տեղակալների է ընտրում․ ՈՒՂԻՂ
03.08.2026 | 14:28
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» հավանական մրցակիցը Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆում
03.08.2026 | 14:21
«Եկեք ընդունենք օրենք, որով թույլ չենք տա ադրբեջանցիներին 10 օրից ավելի գտնվել ՀՀ-ում և գնել գույք». Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 14:13
Ղրիմի ռուսական իշխանությունները հայտնել են ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 3 զոհի մասին
03.08.2026 | 14:06
Արման Ծառուկյանի ու Չարլզ Օլիվեյրայի մենամարտը կլինի UFC 331-ի գլխավոր իրադարձությունը
03.08.2026 | 14:01
Արցախում ականի պայթյունից ադրբեջանցիներ են վիրավորվել
03.08.2026 | 13:56
Մարոկկոյում նշել են իսպանական Սեուտա միգրանտների զանգվածային ներխուժման պատճառը
03.08.2026 | 13:49
Ռուբինյանի ընտրության ժամանակ իրավիճակը լարվեց. Մեսրոպ Մանուկյանը խախտումների մասին է խոսում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:43
Եթե ինձ ասեք՝ երրորդ մասեցի ԱԺ նախագահ, բացարձակ չեմ վիրավորվի․ Ռուբինյանը՝ «կալուգացի» բառի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:35
Այս փուլը չպետք է դառնա դրոշների մասին պատերազմ. Աննա Գրիգորյանը`Արցախի դրոշների բացակայության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:29
Մեսին դեռ մտադիր չէ հեռանալ Արգենտինայի հավաքականից. աղբյուր
03.08.2026 | 13:20
Մոտիկից ադրբեջանցի տեսե՞լ եք. հարցից Գառնիկ Դավթյանը ընդհատեց ճեպազրույցը և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 13:12
Վայոց ձորի 2 համայնքներում հողատարածքներ են ապօրինի օտարվել, այդ թվում՝ Եղեգնաձոր համայնքի քաղաքային մարզահամալիրի տարածքը
03.08.2026 | 13:02
Իրանը հայտնել է, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև ներկայում բանակցություններ չեն ընթանում
03.08.2026 | 12:53
«Ավինյանը «Մուլտի Վելնես»-ն է խլում, Կոնջորյանի կինը՝ հազարավոր դոլարներ աշխատավարձ, Ռուբինյանի եղբայրը՝ պաշտոն ստանում». Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Արամ Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում անցնող տարին քաղաքական առումով, չնայած թերացումներին, դրական բնորոշեց:

«Դրականն այն է, որ արդար ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական ուժ կա, որն առ այսօր վայելում է ժողովրդի վստահությունը։ Քաղաքական ուժը, որը եկել է իշխանության, անկախ իր թերություններից, կարողանում է այդ վստահությունն իր հանդեպ առ այսօր պահել։ Դա այդքան էլ հեշտ խնդիր չէ, և դրան քաղաքական առումով շատ դրական եմ վերաբերվում»,- ասաց Սարգսյանը՝ շարունակելով. «Հանրությունը մի տարի առաջ է այդ ուժին ընտրել ու չի ընդունելու, որ սխալ ընտրություն է արել։ Երկրորդ՝ կատաստրոֆիկ վատ կլինի, եթե ինքը հիմա արդեն համարի, որ սխալ է ընտրել, որովհետև հանրությունը մտածելու է, որ այլևս որևէ կերպ մեր երկրում փոփոխությունների հասնել հնարավոր չէ, բոլորն էլ նույնն են»։

Առկա իրավիճակի իր վերլուծությունը հետևյալն է. «Եղել է հեղափոխություն, փոխվել են մարդիկ, բայց համակարգերը չեն փոխվել։ Համակարգը չի փոխվել։ Փոխվել է Սերժ Սարսգյանը՝ Նիկոլ Փաշինյանով, որը նոր մարդ է՝ ընդդիմադիր նոր գաղափարներով, նոր մոտեցումներով, բայց Նիկոլ Փաշինյանն աշխատում է նույն համակարգով ու նույն մեխանիզմով, ինչ Սերժ Սարգսյանը, նույն Սահմանադրությամբ»։

Ըստ Սարգսյանի՝ ՀՀ նոր իշխանությունները, քանի որ օգտագործում են հին մեխանիզմները, նմանվում են հնին. «Ա՛յ, սրա դեմ է, որ պիտի պայքարել՝ իշխանությանը քննադատելով»:

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, թե իրենք պատրաստվում են 2020 թվականին արտահերթ ընտրությունների։ Հարցին՝ նման օրակարգ տեսնո՞ւմ է և որտե՞ղ կհայտնվի ՀՀԿ-ն արտահերթ ընտրությունների դեպքում, Սարգսյանը պատասխանեց, որ եթե աշխարհաքաղաքական ֆորսմաժորային իրավիճակներ չլինեն, արտահերթ ընտրություններ չեն լինի։

«Արտահերթ ընտրությունները ձեռնտու են գործող իշխանությանը։ Էլի ինքն է լինելու մեծամասնություն, էլի ինքն է լինելու վարչապետը, ունենալու է շատ ավելի պրոֆեսիոնալ կադրեր իր կողքին, շատ ավելի պրոֆեսիոնալ խորհրդարան»,-ասաց Սարգսյանը՝ հավելելով. «Չեմ բացառում, որ Նիկոլ Փաշինյանն իր կառավարման վերջին տարում գնա արտահերթ ընտրությունների»։

Արամ Սարգսյանը չի բացառում նաև, որ Նիկոլ Փաշինյանն արտահերթ ընտրությունների գնա Սահմանադրական փոփոխություններից հետո, վերադառնա կիսանախագահական համակարգի:

«Արտահերթ ընտրությունը ձեռնտու կլինի իշխանությանը, որովհետև չկա այն մարդը, որն էսօր կկանգնի, կասի՝ Նիկոլը չի, ես եմ»,- նշեց Սարգսյանը՝ վստահեցնելով, որ անկախ նրանից, թե ՔՊ-ի վարկանիշը որքան կլինի, «Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 55% է լինելու ու նորից ինքն է ընտրվելու»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Մարինե Խառատյան