Փողոցաշինական աշխատանքներում և ուղևորափոխադրող երթուղիներում թերություններ են հայտնաբերվել. տեսչական ստուգումներ Գյումրիում

Լուրեր

03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Բոլորը

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տրանսպորտային անվտանգության մասնագետները Գյումրիում տարեկան ծրագրով նախատեսված տրանսպորտի անվտանգության ստուգումներ են իրականացրել: Ներքաղաքային, ներմարզային, միջմարզային ու միջպետական երթուղիներում ուսումնասիրությունների արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել:

Factor.am-ի հետ զրույցում տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության  և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պատասխանատու Ելենա Զոհրաբյանը նշեց, որ հիմնականում եղել են ճանապարհային թերթիկի, կազմակերպության տվյալներով ցուցանակի բացակայության, չվացուցակից շեղումների հետ կապված խնդիրներ։

«Հիմնականում ցուցանակների հետ կապված խնդիրներ են եղել, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողները պարտադիր պետք է ունենան համապատասխան սկզբնակետի, վերջնակետի հետ կապված ցուցանակներ։ Արձանագրություն կազմվել էր ներքաղաքային ուղևորափոխադրումների հետ կապված, 7 արձանագրություն կազմվել է, որ երթուղիներ սպասարկող ընկերությունների մեքենաները շարժվել են առանց ճանապարհային թերթիկի, ինչը ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով խախտում է: Եթե ընթացքում մեքենաների տեխնիկական վիճակի, ներքին հարդարանքի, կահավորանքի հետ կապված խնդիր է լինում, դա ևս արձանագրում ենք։ Եղել են նաև չվացուցակից շեղումներ: Ֆիքսված ժամեր ունեն կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնողները, եթե շեղվում են, ժամը անցնում է կամ ժամից շուտ են շարժվում, դա ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքով համարվում է չվացուցակից շեղում»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։

Ընդհանուր առմամբ, 14 կազմակերպության նկատմամբ վարչական պատասխանատվության միջոցներ են կիրառվել։ Մասնավորապես, Գյումրու ներքաղաքային ուղևորափոխադրումներ իրականացնող «Նյու Սիթի Տրանս» ընկերության նկատմամբ կազմվել է 7 արձանագրություն, ներմարզային ուղևորափոխադրում իրականացնող «Մանթաշի հովիտ», «Արդ-Պրոգրես», «Մուշ-Արմեն», «Ռոբերտ Տրանս», «Տրանս Ակնթարթ» և «Լիլիթ Մարիամ» ընկերությունների նկատմամբ՝ 6 արձանագրություններ։

«Ընկերությունների պատասխանատուները հրավիրվում են տեսչական մարմին, այս դեպքում Շիրակի տարածքային բաժանմունք են հրավիրվել, իրենց տեղեկացվել է խախտումների  մասին ու վարչական պատասխանատվության ակտ է կազմվել: Հետագայում նաև ցուցում է տրվում, նախ՝ չկրկնելու, իսկ եթե կլինեն այլ խախտումներ, ասենք՝ տեխնիկական վիճակի, ներքին հարդարանքի, կահավորանքի հետ կապված, պարտադիր կատարման ցուցում է տրվում՝ շտկելու ողջամիտ ժամկետներում»,- ասաց Զոհրաբյանը։

Նշենք, որ տեսչական մարմինը նոր ուսումնասիրություններ, ստուգումներ է կատարել նաև Գյումրիի՝ սուբվենցիոն ծրագրերով հիմնանորոգվող մի շարք փողոցներում, և կրկին խախտումներ ու թերություններ  են հայտնաբերվել։

«Տիգրան Մեծ պողոտան հիմնանորոգվել է, Գյումրու քաղաքապետարանն էլ պատվիրատուն է։ Հիմնանորոգված Տիգրան Մեծ պողոտայի, Վազգեն Սարգսյան փողոցի, Երևանյան խճուղու շինարարությունը վերահսկվել է, արձանագրվել են և՛ նախագծային, և՛ շինարարական նորմերի խախտումներ»,- ասաց Ելենա Զոհրաբյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեսչական մարմինը Գյումրիի Վարպետաց, Ղորղանյան ու Աբովյան փողոցներում կատարված դիտարկումների արդյունքում էլ հայտնաբերել էր լուսավորության հենասյուների, էլեկտրամոնտաժման աշխատանքների ու այլ տիպի խախտումներ։ Թերությունները շտկելու համար ժամանակ էր տրվել։

«Թերությունները շտկվել են: Ողջամիտ ժամկետ է տրվում տեխնիկական, հեղինակային հսկողություն իրականացնող և կապալառու կազմակերպություններին, ցուցում է տրվում՝ շտկելու: Պարբերաբար ստուգումներ են իրականացվում, բացի այդ՝ նաև տուգանքներ են կիրառվում: Եթե թերությունները չշտկվեն, վերջնական ակտը չի տրամադրվի, ինչի արդյունքում կապալառուն և տեխնիկական ու հեղինակային հսկողություն իրականացնող ընկերությունները չեն վճարվի»,- հավելեց Ելենա Զոհրաբյանը։

Էմմա Չոբանյան