ՀՀ-ՌԴ ԱԳՆ-ների քաղաքական խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում
Քաղաքականություն
24.12.2019 | 13:06ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ ԱԳՆ-ում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև՝ համաեվրոպական քաղաքականություն և եվրաանվտանգություն թեմայով։
«ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը: ՌԴ կողմից խորհրդակցությունները վարեց ՌԴ ԱԳՆ Համաեվրոպական համագործակցության վարչության պետ Նիկոլայ Կոբրինեցը։
Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ, մասնավորապես՝ ՀՀ-ՌԴ համագործակցությունը համաեվրոպական քաղաքականության և եվրաանվտանգության համատեքստում:
Հանդիպման ընթացքում կողմերը կարևորեցին նման հանդիպումների և քննարկումների պարբերական անցկացումը»,- ասված է հաղորդագրությունում: