Ամեն բռնություն, որ տեղի է ունենում ընտանիքում, դեռ ընտանեկան բռնություն չէ. Միքայել եպիսկոպոս Աջապահյան

Լուրեր

04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
Բոլորը

«Այսքան տարի ապրել ենք առանց ընտանեկան բռնության մասին օրենքի, կարող ենք դարձյալ ապրել»,- այս մասին «Ընտանեկան բռնութան կանխարգելման մասին և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրինագծի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը՝ հավելելով՝ ինքն, այդուհանդերձ, կողմ է ընտանեկան բռնությունը կանխարգելող օրենքի ընդունմանը:

Շիրակի թեմի առաջնորդն ընդգծեց, որ քննարկվող օրինագծում բռնությունը կանխարգելող դրույթները քիչ են, ապա առաջարկեց ավելի շատ մտածել կանխարգելիչ մեխանիզմների մասին:

«Ամեն բռնություն, որ տեղի է ունենում ընտանիքում, դեռ ընտանեկան բռնություն չէ: Առավել ևս՝ դաստիարակչական միջամտությունը չի կարող բռնություն համարվել: Աստվածաշնչում ասվում է. «Այն հայրը, ով սիրում է իր որդուն, խրատում է», իսկ խրատել բառը գրաբարում ունի ֆիզիկական ներգործության իմաստ, առավել ևս տղաների նկատմամբ: Այդ նույն խրատել բառն է օգտագործում Պիղատոսը, երբ Քրիստոսին ուղարկում է մտրակելու, ասում է՝ «կխրատեմ և բաց կթողնեմ», ուրեմն  պետք չէ սարսափել դաստիարակչական միջամտություններից։ Ընտանեկան բռնությունը ես այն իմաստով եմ հասկանում, որ ինչ-որ մեկն ունի առանձնաշնորհյալ դիրք և չարաշահում է այն», – ընդգծեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը։

Ըստ նրա՝ ընտանեկան բռնություն  է այն, երբ մարդը գործն ավարտում է և մտածում՝ երբ հասնել տուն և ծեծել կնոջը:

 

Մանրամասները՝ տեսանյութում: