26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել` երկու անձի մարմնական վնասվածքներ պատճառելու համար

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի քննչական Արաբկիր վարչական շրջանի  քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է դիտավորությամբ երկու անձի առողջությանը ծանր և թեթև վնասվածքներ  պատճառելու դեպքի հանգամանքները: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձը կալանավորվել է:

«2019 թվականի դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:55-ին, Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի առաջային  պատի, ձախից 6-7-րդ միջկողային տարածությունում միջին անրակային գծով կտրած-ծակած թափանցող վերքի»  և  «գլխի գագաթային շրջանի սալջարդի վերքի, ձախ այտային շրջանի, աջ աչքի ստորին կոպի, ձախ ականջախեցու շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխել Երևան քաղաքի 44-ամյա և Արարատի մարզի  38-ամյա բնակիչները:

Դեպքի  առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 117-րդ հոդվածի հատկանիշներով: 44-ամյա և 38-ամյա տղամարդիկ  ճանաչվել են տուժող:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 44 և 38-ամյա տղամարդիկ մարմնական վնասվածքներն ստացել են դեկտեմբերի 15-ին՝ ժամը 21:00-ին, Կիևյան փողոցում ծագած վիճաբանության ժամանակ:

Քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են նաև միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է` ծնված 1993 թվականին: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 117 հոդվածով: Նրա նկատմամբ որպես  խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող այլ  հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական և  դատահետքաբանական համալիր փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: