Շեշտակի տնտեսական աճ ունենալու համար պետք է ավելացնենք տնտեսական աճի պոտենցիալը. Արկադի Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 13:43
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը
06.11.2026 | 13:38
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա
06.11.2026 | 13:29
ՌՈ-ն կարող է իրավունք ստանալ վերահսկելու հեռախոսային հաղորդակցությունը
06.11.2026 | 13:20
Երկրպագուներն առաջարկել են ՀՖՖ նախագահի իրենց թեկնածուին
Բոլորը

Որպես դրական կողմ՝ նախ կնշեի, որ Հայաստանում պահպանվում է մակրոտնտեսական կայունությունը՝ ներառյալ ֆինանսական կայունությունը, ինչը չափազանց կարևոր է. պարտքի կայունացման միտումն է դրական և, իհարկե, տեսանելի են համակարգային կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները, ու ըստ այդմ՝ սպասվում է պետական բյուջեի ծախսային հատվածի ավելացում։ Այս մասին «Տնտեսությունը 2019 թվականին. արդյունքներ և մտահոգիչ միտումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանը։

Նա նկատեց, որ այս բոլորն անհրաժեշտ հիմքեր են ստեղծում տնտեսական խորը բարեփոխումներ իրականացնելու համար և շեշտակի դրական արդյունքներ արձանագրելու համար։

«Որպեսզի մենք խոսենք տնտեսական հեղափոխության և հետագա շեշտակի բարելավումների մասին, պետք է խորքային, կառուցվածքային և ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնենք։ Այստեղ է, որ մենք, կարծես, հապաղում ենք։ Այստեղ, որպես լուրջ խնդիր, մենք մշտապես մատնանշում ենք ռազմավարական ծրագերի տեսլականների բացակայությունը։ Մեր լուրջ պրոբլեմները հետևյալն են․ նախ դա այն է, որ մյուս տարվա համար կանխատեսվում է տնտեսական աճի պոտենցիալ 4․5-5 տոկոս։ Սա լրջագույն սահմանափակող և լրջագույն տնտեսական խնդիր է հետագա աճի առումով։ Հետագա շեշտակի տնտեսական աճ ունենալու համար պետք է բոլոր ջանքերն ուղղենք տնտեսական աճի պոտենցիալի ավելացմանը։ Դա ենթադրում է 2 ուղղություն՝ կապիտալ ծախսեր և ներդրումները»,- ասաց Խաչատրյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։