«Մենք մտածում էինք՝ բացառվել են ԶԼՄ-ների հանդեպ հաշվեհարդարները, ցավոք, սխալվեցինք»․ Շուշան Դոյդոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
27.03.2026 | 19:00
Վտանգավոր է․ իշխանությունը մեղադրեց օտարեկրյա գործակալ լինելու մեջ, բայց պատիժներ չկան, բացահայտեք գործակալներին․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:00
Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան–Ֆրանսիա համագործակցության խորացման հարցեր. Պապիկյանի և Լըկորնյուի հանդիպումը
27.03.2026 | 18:52
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Թուրքիայի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:49
Ավանեսյանը` վարչապետի թեկնածությանը հավակնելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:41
Պապիկյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով նախարար Կատրին Վոտրենի հետ
27.03.2026 | 18:30
Հայաստան – Բելառուս խաղը կսպասարկեն մոլդովացի մրցավարներ
27.03.2026 | 18:21
Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածները վնասել են 120 թանգարան և պատմական շենք
27.03.2026 | 18:16
Իրանում հրթիռակոծության հետևանքով հայ է մահացել
27.03.2026 | 18:13
Ինչպես են դիմավորել Պապիկյանին Ֆրանսիայի ԶՈՒ նախարարությունում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 18:10
Պետական դավաճանության մեջ մեղադրվողն արդարացվեց // Միրզոյան-Բայրամով հեռախոսազրույց է տեղի ունեցել․ ԼՈՒՐԵՐ
27.03.2026 | 18:05
23 տարի առաջ տատից փոխանցված տան համար պատասխանատվության են կանչել «Փորձաքննությունների ազգային բյուրո»-ի տնօրենին
27.03.2026 | 17:57
Պուտինը չի առաջարկել պատերազմի համար բիզնեսներից գումար վերցնել, բայց ողջունել է «կամավոր ներդրումները»․ Պեսկով
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» տնօրեն Շուշան Դոյդոյանը

-Տիկի՛ն Դոյդոյան, գիշերը ներխուժել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն։ Թերթի հիմնադիրն ասում է, որ ներխուժումը նման է գողության, սակայն ոչինչ չեն գողացել։ Դուք ունե՞ք ենթադրություն, թե ինչ է տեղի ունեցել իրականում։

-Ենթադրություն չունեմ, բայց, բոլոր դեպքերում, սա անընդունելի և դատապարտելի արարք է՝ ով էլ այն ձեռնարկած լինի։ Որովհետև գոնե այս վերջին մեկ տարվա ընթացքում բավականին հանգիստ էր և խաղաղ, մամուլի հանդեպ բռնությունների խիստ ցածր ցուցանիշ գրանցվեց այս տարի։ Բայց, ցավոք, տարվա վերջին այս դեպքը գրանցվեց և, ինչ խոսք, դա անդրադառնալու է Հայաստանում խոսքի ազատության միջազգային ռեյտինգների վրա։ Այնուամենայնիվ, ես գտնում եմ, որ ով էլ արած լինի դա, փորձել է փնտրել և չի կարողացել գտնել, թերևս, կամ գուցե գտել է ինչ-որ տեղեկատվություն, որը կապված է լրատվության աղբյուրների հետ։ Վերջին ժամանակներս «Ժողովուրդն» անընդհատ ներքաշվում էր նման պատմությունների մեջ, երբ պարզապես իրավապահները և այլ անձինք պահանջ էին դնում, որպեսզի թերթը բացահայտի իր աղբյուրը, որը, գիտեք, լրագրողի՝ օրենքով ամրագրված իրավունքն է։ Նա պարտավոր է ապահովել տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը և հրապարակել կարող է բացառապես դատարանի որոշմամբ, և այն էլ՝ եթե սպառվել են այդ տեղեկատվությունը ստանալու օրինական բոլոր հնարավոր միջոցները, այն էլ՝ ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար։ Լրատվամիջոցը շատ հաճախ մերժել է այս պահանջը, և փորձել են այս ձևով, ներխուժման միջոցով ստանալ։ Բայց սա անընդունելի և մերժելի է բոլոր պարագաներում, և՛ իշխանությունների, և՛ մեր երկրի շահերից է բխում օր առաջ այս հանցագործության բացահայտումը, որովհետև սա կարող է, ցավոք, դառնալ նախադեպ։ Լրագրողական կազմակերպությունների ղեկավարներով հպարտորեն նշում էինք, որ ինչ լավ է, որ վերջին ժամանակներում խիստ բացառվել են հարձակումները լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ։ Այս տարի միայն մեկ դեպք եղավ՝ «Հայելու» դեպքը, որն ավելի շատ ակցիա էր կազմակերպիչների կողմից, որը նույնպես դատապարտելի էր, որովհետև դա ոտնձգություն էր լրատվամիջոցի նկատմամբ։ Ցավոք, ես այն ժամանակ կասկած հնչեցրի, որ սա կլինի առաջինը, բայց ոչ վերջինը, որովհետև եթե մի դեպք մնում է անպատիժ՝ անկախ նրանից, թե հասարակության որ սեգմենտն է դա արդարացնում, որը՝ դատապարտում, եթե այն մնում է անպատիժ և պատասխանատվության չեն ենթարկվում կազմակերպիչները, դա ունենում է իր տրամաբանական շարունակությունը այս կամ այն ձևաչափով։

-Հնարավո՞ր է, որ նրանք, որոնք արել են դա, այսինքն՝ մտել են, բայց ոչինչ չեն տարել, փորձել են անել այնպես, որ իրենց արարքով ստվեր նետվի իշխանությունների վրա, որոնց օրոք լրատվամիջոցների նկատմամբ կոշտ հարձակումներ տեղի չեն ունենում։

-Ես կբացառեի, որ ոչինչ չեն տարել։ Ի՞նչ է նշանակում՝ ոչինչ չեն տարել։ Գուցե այն, ինչ իրենց պետք էր, լուսանկարել են, պատճենել են, ինչ-որ կերպ արտատպել և իրենց հետ վերցրել են։ Եվ այն, որ ֆիզիկապես ոչինչ չի կորել, դա չի նշանակում, որ ոչինչ տարել։ Որովհետև մենք գործ ունենք տվյալների հետ։ Եվ այն տվյալները, որոնք անհրաժեշտ են եղել, գուցե և գտել են և իրենց հետ վերցրել են։

-Իսկ այն, որ գուցե ներխուժողները դա արել են, որպեսզի մեղքը ընկնի իշխանությունների վրա՞…

-Ես այդ կասկածը մի կողմ կդնեի։ Դավադրության տեսությանն այդքան էլ տուրք չէի տա։ Գրեթե վստահ եմ, որ գործ ունենք կոնկրետ պատվիրատուի հետ, որը բավարարված չի եղել այս կամ այն նյութի բովանդակությամբ, փորձել է քաղաքակիրթ, օրենքով սահմանված եղանակով ճշտել, պարտադրել, պահանջել, որպեսզի լրատվամիջոցն իր պահանջները կատարի և, ստանալով բացասական պատասխան, մերժում, դիմել է նման քայլի։ Ընդ որում՝ մեկ այլ կոնտեքստում մենք այս տարվա ձեռքբերումներից նշում էինք, որ, այո՛, թեև բացասական է, որ կտրուկ աճել են դատական նախադեպերը, բայց դա մի լավ բանի մասին էր խոսում, որ մարդիկ, որոնք դժգոհում են լրատվամիջոցի այս կամ այն նյութից, բովանդակությունից, անմիջապես դիմում են դատարան։ Արդյունքում ընդդեմ լրատվամիջոցների դատական հայցերի կտրուկ աճ էր տեղի ունեցել։ Եվ ասում էինք՝ ոչինչ, բացասական տենդենցը կա, բայց մյուս կողմից՝ դրանով իսպառ բացակայում են լրատվամիջոցների նկատմամբ հաշվեհարդարները։ Ցավոք, սխալվեցինք այս պարագայում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան