ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը. Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց կառույցի աշխատակիցներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.09.2026 | 20:00
«Շատ մեծ ուրախություն էր, երբ իմացանք, որ խաղալու ենք «Միլանի» դեմ»․ Գևորգ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 19:29
Գազամատակարարման վթարային դադարեցում Լոռիում
06.09.2026 | 19:00
Ով էր ուզում «սպանել» Նիկոլ Փաշինյանին․ կեղծ տեսանյութի իրական պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.09.2026 | 18:43
Ռուսաստանը ստիպված է պաշտպանել իր շուկան․ Օվերչուկը՝ Հայաստանի հետ առևտրի մասին
06.09.2026 | 17:20
Արարատ Միրզոյանը Ռիգայում կհանդիպի Լատվիայի ԱԳ նախարարին
06.09.2026 | 17:04
Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
06.09.2026 | 16:49
Թրամփի հատուկ բանագնացներ Քուշներն ու Ուիթքոֆը ժամանել են Կիև
06.09.2026 | 16:26
Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կներկայացնի Հայաստանի COP17 նախագահության տեսլականը
06.09.2026 | 16:09
Գևորգ Պապոյանը սեպտեմբերի 6-9-ը կմեկնի Դուբայ
06.09.2026 | 15:32
Վթարային ջրանջատում Երևանում
06.09.2026 | 15:10
Էկոպարեկային ծառայությունը ուժեղացրել է հսկողությունը անտառներում և հատուկ պահպանվող տարածքներում
06.09.2026 | 14:35
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
06.09.2026 | 14:13
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Արմավիրում
06.09.2026 | 13:21
Հրդեհ է բռնկվել Երևանի Արարատյան փողոցի բնակարաններից մեկում․ փրկարարները տարհանել են բնակիչներին
06.09.2026 | 12:55
Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությունը՝ ներքին և արտաքին, համարում եմ բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունը: Այս մասին ասաց Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան ընդառաջ ԱԱԾ այցելած վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ մեկուկես տարվա ընթացքում, որպես վարչապետ կարող եմ արձանագրել, որ ԱԱԾ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը: Շատ է խոսվում ԱԱԾ-ի հասցեին երբեմն հնչող քննադատությունների մասին, բայց ես ուզում եմ արձանագրել, որ ԱԱԾ-ի գործունեության մի զգալի մասը, եթե չասենք՝ հսկայական մասը, անտեսանելի է հանրության համար: Եվ անվտանգությունն այն երևույթներից է, որի ներկայությունը սովորաբար չի նկատվում»,- ասաց վարչապետը:

Նրա խոսքով՝ երբ անվտանգությունը կա, սովորաբար դրա առկայության համար ոչ ոք ոչ մեկին շնորհակալություն չի ասում. «Որովհետև դա համարվում է մի բան, որն ինքնին ենթադրվում է: Ա՛յ, որ անվտանգության ներկայությունը թեկուզ մի փոքր կասկածի տակ է առնվում, բնականաբար, բոլորը հանում են իրենց թրերը և հարձակվում են այդ անվտանգությունն ապահովելուն ուղղված մարմինների ուղղությամբ»:

Նիկոլ Փաշինյանը, միաժամանակ, շնորհակալություն հայտնեց ԱԱԾ բոլոր աշխատակիցներին՝ իրենց ծառայության համար:

Մանրամասները՝ տեսանյութում: