Մանկատան 300 շրջանավարտ շուտով սեփական տանիք կունենա. պետությունը 1.9 մլրդ դրամ է տրամադրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
03.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

45-ամյա Եպիֆանով Վալենտինը մանկատանը 27 տարի առաջ է հրաժեշտ տվել, սակայն մինչ օրս այդպես էլ սեփական տանիքը չունի․ վարձով է բնակվում։ Որդիներից ավագը՝ ապրիլյան պատերազմի մասնակից է, երկուսը՝ նոր զորացրված։ Ասում է՝ իր առաջին բնակարանը մայրաքաղաքում է գնելու։

«2006 թվականից ընդգրկվել եմ բնակարաններ հատկացնելու ծրագրին, բայց, ցավոք, այդ ծրագիրը դադարեցվեց։  Առ այսօր սպասում էինք և,  հուրախություն մեզ, նոր կառավարության շնորհիվ, այս ծրագիրը նորից կյանքի կոչվեց։ Ուրախ ենք, որ շուտով բնակարան կունենանք»,- ասում է Վալենտինը։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Կառավարության այս տարվա նոյեմբերի 7-ի որոշմամբ՝ բնակարանի գնման վկայագրեր կտրամադրի մանկատան շուրջ 300 շրջանավարտի։ Նրանցից 18-ն այսօր արդեն եկել էին վկայագրերի հետևից։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ  Աստղիկ Մինասյանը նշում է․ «Եթե մանկատան շրջանավարտը մանկատնից դուրս է գրվել 18 տարին լրանալիս, եթե ՀՀ քաղաքացի է, եթե իր անունով չունի սեփականության իրավունքով բնակելի տարածություն և նախորդ 5 տարվա ընթացքում չի օտարել բնակելի տարածություն,  նրա բնակարանի գնման վկայագիրը ստանալու իրավունքը ճանաչվում է։ Երբ դիմեց, անմիջապես գործընթացը սկսում է։ Բոլոր տվալները ստուգվում են նախարարության կողմից՝ համապատասխան հարցումներով։ Ինքը՝ քաղաքացին, որևէ տեղ չի վազվզում»։

Նախարարության տրամադրած յուրաքանչյուր վկայագիր համարժեք է 6 միլիոն 300 հազար դրամի կամ 13 հազար 200 դոլարի։ Մանկատան շրջանավարտները բնակարան կարող են գնել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։  Սեփական միջոցներ ներդնելու դեպքում՝ նրանք իրավունք ունեն ձեռք բերել նաև ավելի բարձր գնով բնակարան:

Ծրագրի համար պետությունը տրամադրել է 1․9 մլրդ դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի խոսքով՝ այդ գումարը սոցիալական ծրագրերից են տնտեսել․ «Ես գիտեմ, որ դուք շատ դժվարություններ եք տեսել կյանքում։  Ուրախ եմ, որ ձեզանից շատերը որևէ խնդրի առաջ չեն կանգնել և, անկախ ամեն ինչից, ստեղծել են իրենց արժանապատիվ կյանքը Հայաստանում։ Այս ծրագրով  ուզում ենք աջակցել, որ ավելի ամուր հիմքերով կարողանաք ապահովել՝ ձեր, ձեր երեխաների կյանքը, գիտեմ, որ անգամ մարդիկ կան, որ շուտով թոռներ կունենան։ Ծրագիրը, խնդրում եմ, դիտարկեք որպես հնարավորություն»։

Բնակարանի գնման վկայագրերն ուժի մեջ կլինեն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը։ Իսկ մինչ ինչ այդ՝ նախարարությունը Հայաստանի մանկատների մյուս շրջանավարտներին հորդորում է իրենց դիմել, որպեսզի բնակարան ունենալու տարիների երազանքը վերջապես իրականություն դառնա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան