«Տեղեկատվության ազատության մասին օրենքում ոլորտային հարցերի կարգավորում մի՛ մտցրեք». Շուշան Դոյդոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 19:06
Զելենսկին շնորհավորել է Փաշինյանին
12.08.2026 | 19:00
Առանց ՇՄԱԳ փորձաքննության․ ինչ սառեցման համակարգով է աշխատում Firebird-ի AI գործարանը և որքան էներգիա է սպառելու
12.08.2026 | 18:49
Եղեգնաձորում տան կորցրած բանալին գտած աղջիկը երեք անգամ գումար է գողացել․ ՆԳՆ
12.08.2026 | 18:35
Ռոնալդուն աջակցել է Մեսիին
12.08.2026 | 18:27
Արամ Վարդևանյանը չկարողացավ զսպել ծիծաղը․ Ռուբինյանը դիտողություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:18
Ինչպես է ապահովագրության համակարգը գործելու 200 հազարից ցածր աշխատավարձ ստացողների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 18:10
Ընդդիմադիր ուժերի միջև քննարկումները շարունակվում են // Թուրքիայում հայկական եկեղեցի են վերականգնում․ ԼՈՒՐԵՐ
12.08.2026 | 18:01
1,2 մլրդ դրամի թմրամիջոցների մաքսանենգության գործով 3 անձ կալանավորվել է. ՔԿ
12.08.2026 | 17:54
Թուրքիայում ուսումնական թռիչքի ժամանակ F-16 օդանավ է կործանվել
12.08.2026 | 17:44
Հարցն անձնական վիրավորանք եմ ընդունում, չեմ պատասխանում․ Հայկ Ֆարմանյանը՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.08.2026 | 17:35
Կադիրովը հրաժարվել է չեչեններին ուղարկել Ուկրաինա կռվելու՝ հանուն Կրեմլի «ռուսական խաղաղության»․ The Economist
12.08.2026 | 17:22
«Սան Պաուլուի» ավտոբուսն առգրավվել է 86 կգ մարիխուանա տեղափոխելիս
12.08.2026 | 17:15
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ. քաղաքապետարան
12.08.2026 | 17:08
Թուրքիայում վերականգնվում է Քառասուն մանուկ հայկական եկեղեցին
12.08.2026 | 16:59
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը շրջայց է կատարել շինարարական հրապարակներում
Բոլորը

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մեջ փոփոխություն մտցնելով, շատ հնարավոր է, որ օգուտ տալու փոխարեն, մեծ վնաս հասցնեք։ Օրենքը չի կարող ենթարկվել ոլորտային փոփոխության։ Եթե վաղը Առողջապահության նախարարությունը գտնի, որ իրենց ոլորտում մի խումբ տվյալներ շատ կարևոր է հանրությունից գաղտնի պահել՝ նոր հիմքեր կավելացնեն, մյուս օրը Էկոնոմիկայի նախարարությունը, էն մյուս օրը՝ Պաշտպանության նախարարությունը։ Այսպես, սկսում են այս օրենքը բզկտել»,- այս մասին այսօր՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի փոփոխություն՝ առանց տեղեկատվության ազատության. քաղհասարակությունը մտահոգ է» թեմայով քննարկման ընթացքում նշեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։

«Խնդիրը և մեր ընդդիմության մեխը համարվում է այն, որ չի կարելի և պետք է բացառել այս հույժ կարևոր օրենքը՝ հակակոռուպցիոն հզոր գործիքը, մասնատել և հատվածային, ոլորտային բարեփոխումների ենթարկել։ Օրենքը 16 տարուց ավելի է՝ ունի դրական, նույնիսկ՝ արտահանման ենթակա փորձ։ Այս օրենքին այսպես հպանցիկ, կտցելու ձևով ձեռք տալը ուղղակի վնասում է ամբողջ կառուցվածքին, տրամաբանությանը և ազդեցությանը։ Եթե ձեր ոլորտում փոփոխություն անելու անհրաժեշտություն ունեք, գնացեք ձեր ոլորտի օրենսդրությունն ինչքան ուզում եք փոփոխեք»,- ասաց Շուշան Դոյդոյանը։

Նշենք, որ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դեկտեմբերի 2-ին շրջանառության մեջ է դրել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջարկելով օրենքում սահմանել «բնապահպանական տեղեկատվություն» եզրույթը և բնապահպանական տեղեկության տրամադրման մերժման հիմքերը: Մասնավորապես, առաջարկվում է օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվություն տնօրինողը կարող է մերժել բնապահպանական տեղեկության տրամադրումը, եթե այն վերաբերում է բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան