Ճանապարհային ոստիկանները հետապնդել ու բռնել են կարգազանց վարորդին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 19:33
Հուլիսին կնշանակվի ընկերության ժամանակավոր կառավարիչը․ Պապոյանն այցելել է «Արարատցեմենտ»
23.07.2026 | 19:30
Որտե՞ղ են կրթություն ստանում ԱԱԾ սահմանապահները․ ակադեմիայից մինչև միջազգային ծրագրեր 
23.07.2026 | 19:16
Ներկայացուցիչների պալատը հաստատել է Պենտագոնի համար 1,15 տրիլիոն դոլարի ֆինանսավորումը․ Սենատի հաստատման դեպքում սա ռեկորդային բյուջե կլինի
23.07.2026 | 19:00
Լայնամասշտաբ պատերազմի վտանգ կա Իրանի և ԱՄՆ-ի միջև․ Հորմուզի նեղուցը դարձել է նոր «միջուկային ծրագիր»․ Գեորգի Միրզաբեկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:53
Factor TV-ի հրապարակումից հետո մանկատանը հացադուլի մեջ գտնվող 15-ամյա տղան և նրա քույրը վերադարձվել են հորը
23.07.2026 | 18:51
Զելենսկին Ֆեդորովին առաջարկել է ռազմական նորարարությունների գծով փոխվարչապետի պաշտոնը
23.07.2026 | 18:40
Նավթի գինը մայիսից ի վեր առաջին անգամ գերազանցել է 100 դոլարը
23.07.2026 | 18:28
Վահան Կոստանյանը Փարիզում քննարկել է Հայաստանի համար եվրոպական շուկայի հասանելիության ընդլայնումը
23.07.2026 | 18:19
ՄԻՊ-ը Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող խնդիրները
23.07.2026 | 18:18
Արդեն որոշել եք՝ ԱԺ նիստին գնամ ոստիկանների ուղեկցությամբ. Արթուր Սարգսյանը վրդովվեց և լքեց նիստերի դալիճը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 18:10
Քարիմ Ադեյեմին` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ
23.07.2026 | 18:10
«Սրբազան պայքարի» գործով Իգոր Սարգսյանի տնային կալանքը փոխվեց // Մոսկվայի մոտ Սու-57 է կործանվել․ ԼՈՒՐԵՐ
23.07.2026 | 18:03
ՀԿ-ները ԶՈւ-ում մահվան դեպքերի առնչությամբ արդյունավետ քննություն և համակարգային բարեփոխումներ են պահանջում
23.07.2026 | 17:55
660,000 ֆունտ՝ միջազգային դատարաններում Հայաստանի շահերի պաշտպանության համար
23.07.2026 | 17:46
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին կպատասխանատվության կենթարկի Հորմուզի նեղուցում հութիների ապագա հարձակումների համար
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 15-ի սահմաններում, Ճանապարհային ոստիկանության ուղեկցող սպայական վաշտի ծառայողները Մոնթե Մելքոնյան փողոցում կագնեցրել են արագությունը գերազանցած «Մերսեդես Բենց» մակնիշի մեքենան, հայտնել վարորդին երթևեկության կանոնները խախտելու մասին և պահանջել մեքենայի փաստաթղթերը: Սակայն վարորդը հրաժարվել է ներկայացնել վարորդական իրավունքի վկայականը և մեքենայով դիմել է փախուստի: Չենթարկվելով Ճանապահային ոստիկանների «կանգառ» ազդանշանին` կարգազանց վարորդը «Մերսեդեսով» ուղևորվել է Աշտարակ քաղաք` կոպտորեն խախտելով երթևեկության կանոնները, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ինչպես մյուս վարորդների ու հետիոտների, այնպես էլ Ճանապահային ոստիկանների նկատմամբ:

Աշտարակ քաղաքում, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի և Աշտարակի բաժնի ծառայողների հետ համատեղ միջոցառումներով, իրավապահներին հաջողվել է կանգնեցնել «Մերսեդեսը»:

Մեքենան տեղափոխվել է Երևան` ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք:

Կարգազանց վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելուց զատ տարվել է նաև բացատրական աշխատանք:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել երթևեկության կանոնները` հիշեցնելով, որ արտոնյալ վարորդներ չկան: Օրենքի առաջ հավասար են բոլորը: