Խոշտանգումների և բռնության վերաբերյալ բողոքներն ակնհայտ նվազել են․ Տիգրան Եսայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Ոստիկանության մասին օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հետաքրքրվեց, թե արդյոք կա վիճակագրություն, թե նախորդ մեկ տարվա ընթացքում բացահայտված, հայտնի դարձած խոշտանգումների թիվը որքան է կազմել Ոստիկանության համակարգում։

Ոստիկանության պետի տեղակալ Տիգրան Եսայանը տեղեկացրեց, որ 2018 թվականին քաղաքացիներից ստացվել է խոշտանգումների և բռնության վերաբերյալ 148 դիմում-բողոք։

«Դրանցից 146-ը չի հիմնավորվել, հարուցվել է 75 քրեական գործ։ Այս տարի՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ ստացվել է 79 դիմում-բողոք։ Նվազումն ակնհայտ է։ 73-ով չի հիմնավորվել հարոցվել է 36 քրեական գործ, որից 27-ը կարճվել է։ Այս պահի ընթացքում 6 քրեական գործ կա»,- տեղեկացրեց Եսայանը։

Մանրամասները՝ տեսանյութում։