Ընկերության տնօրենը կեղծել է պաշտոնական փաստաթղթեր. ԱԱԾ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից տեղեկացնում են, որ ԱԱԾ-ն հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված և օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ իրականացմանը, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է իրացնելու նպատակով իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական կեղծ փաստաթղթերի պատրաստման և իրացման դեպք:

«Այսպես, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում գործող ՍՊ ընկերության տնօրենը, իրացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է իրավաբանական փաստ հաստատող, իրավունք վերապահող պաշտոնական փաստաթղթեր` «գազաբալոնային տեղայակայանքով ավտոմեքենա վարելու» իրավունքի և «ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղակայված գազաբալոնային համակարգի համապատասխանության» վկայականներ, որոնք, յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին`  առանց վերջիններիս ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային համակարգեր տեղադրելու:

Բացի այդ, ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեկ այլ ՀՀ քաղաքացի քննությամբ դեռ չպարզված անձից ձեռք է բերել կեղծ տեխզննման կտրոններ` յուրաքանչյուրի համար վճարելով 1000 ՀՀ դրամ, որոնք, յուրաքանչյուրը 4000 ՀՀ դրամով, իրացրել է ավտոմեքենա ձեռք բերելու նպատակով ՀՀ ժամանած ՌԴ և Ղազախստանի քաղաքացիներին:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրությունում: