Սա վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե՞ ընդհանրապես բոլորին․ Փաշինյանը՝ Բադասյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կառավարությունում այսօր քննարկվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին հավանություն տալու մասին հարցը։ Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ գույքը բռնագանձելու 4 մոդել է գործում՝ 2-ը քրեական դատավարության, 2-ը քաղաքացիական դատավարության տիրույթում են գործում։

«Փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։ Իրավասու մարմինը գործելու է ՀՀ գլխավոր դատախազության կազմում»,- ասաց Բադասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ սա վերաբերում է պաշտոնյաների՞ն, թե՝ ընդհանրապես բոլորին։ Ռուստամ Բադասյանը պատասխանեց, որ հիմնականում ազդակ են հանդիսանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունները։ «Դա նշանակում է, որ պարտադիր ինչ-որ թեմայով պետք է քրեական գո՞րծ հարուցված լինի»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը։

«Կա հոդվածների շրջանակ, որոնք ազդակ են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու համար։ Հիմնականում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են։ Ունենք 6 հիմք։ Առաջին հիմքը, երբ կա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, և կան ապօրինի ծագման գույքի մասին տվյալներ։ Երկրորդ հիմք՝ կա հարուցված քրեական գործ, և անձը մեղադրյալ է ներգրավվել նախագծով սահմանված հանցագործություններից մեկի հատկանիշներով։ Երրորդ՝ առկա են բավարար հիմքեր՝ կասկածելու, որ առկա է ապօրինի ծագում ունեցող գույք, բայց քրեական հետապնդումը, քրեական գործի հարուցումն անհնար է։ Չորրորդ՝ առկա են բավարար հիմքեր կասկածելու՝ առկա է ապօրինի ծագման գույք, սակայն քրեական գործը կասեցվել է։ Հինգերորդ՝ օպերատիվ հետախուզական տվյալներով՝ առկա են բավարար հիմքեր, որ բացառապես պաշտոնատար անձինք ունեն ապօրինի ծագման գույք, այս դրույթը բացառապես պաշտոնյաներին է վերաբերում, բոլոր նախկին դեպքերում ավելի լայն հիմք ունենք, և վեցերորդը՝ միջազգային հարցումներին պատասխանելու միջոցով»,- ասաց նախարար Բադասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։