Հարգելի՛ ԱԱԾ-ականներ, էշի ականջում քնա՞ծ էիք, ինչո՞ւ ահաբեկչության, փողերի հարցերով չէիք զբաղվում. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

«Առաջին անգամ չէ, որ ԱԱԾ-ի գործունեության հետ կապված մենք հարցեր ենք բարձրացրել։ ԿԳԲ-ական անցյալից հրաժարվելու և ժողովրդավարական չափանիշներին համապատասխանելու անհրաժեշտություն կա»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ ԱԱԾ-ն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել՝ պատասխանելով իրավապաշտպան Արթուր Սաքունցի ֆեյսբուքյան գրառմանը, որում ԱԱԾ պետի պաշտոնակատարին պահանջ էր ներկայացրել՝ հանրությանը տալ տեղեկատվություն ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների բիզնեսների, ունեցվածքի մասին տեղեկություններ, որպեսզի քաղաքացիները իմանան դրանց օրինական լինել-չլինելու մասին։

Արթուր Սաքունցը նշեց, որ ԱԱԾ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից հրապարակված չեն, օրինակ, ԱԱԾ մարզային պաշտոնյաների հայտարարագրերը, ի տարբերություն այլ կառույցների, ինչպես, օրինակ, ՔԿԾ-ի, այս պարագայում ինչպե՞ս ուսումնասիրել դրանք․:

«Պարոնա՛յք ԱԱԾ-ականներ, երբ ասում եք՝ ուսումնասիրեք հայտարարագրերը, բարի եղեք ներկայացնել բոլոր հայտարարագրերը։ ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք սիրում են և՛ դոլար, և՛ եվրո։ Գումարների չափերի ու եկամուտների չափերի միջև անհամաչափություն կա։ ԱԱԾ պետի տեղակալ Ռոմիկ Հարությունյանի հայտարարագրում կա 920.000  դոլար: Պարո՛ն ԱԱԾ-ականներ, բարի եղեք ստուգել՝ այդքան գումար ինչի՞ հաշվին է կուտակվել»,- ասաց Սաքունցը։

Նկատենք, որ Արթուր Սաքունցին հասցեագրված նամակում ԱԱԾ-ն, ըստ էության, ընդունել է, որ տարիներ շարունակ հետևել է ընդդիմադիրներին ու քաղհասարակության ներկայացուցիչներին, տեսադաշտում պահել նրանց։ Ու թեև իրավապաշտպանը նշել է, որ դա ապօրինի է կատարվել, ԱԱԾ-ն պատասխանում է, թե օրենքն է այդպիսի հնարավորություն տալիս։

Արթուր Սաքունցն այսօր անդրադարձավ նաև այս հարցին: «Գիտեք՝ ի՞նչ հիմնավորմամբ են ուսումնասիրել քաղհասարակության միջոցները՝ միջազգային ահաբեկչության, փողերի լվացման հիմնավորմամբ։Ես պետք է հիշեցնեմ պարոն ԱԱԾ-ականներին՝ դեռևս օրակարգում է գլխավոր դատախազի տեղակալ Օսիպովի և նրա ընտանիքի անդամների անունով 200, 300, 500 հազար դոլարների փոխանցումների հարցը՝ անձնական հաշիվներին, և այդ ուղղությամբ քննություն չի կատարվել։ Ահաբեկչության կամ փողերի լվացման հարցերով չէիք զբաղվում, էշի ականջում քնա՞ծ էիք»,- ասաց Սաքունցը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան