Խուսափած զորակոչի դիմաց այլևս հնարավոր չի լինի գումար վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից․ վարաչպետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:17
Երկու կնոջ ֆինանսական կախվածության մեջ պահելով սեռական շահագործման են ենթարկել․ ՔԿ
Բոլորը

Կառավարության նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ Ազգային ժողովի պատգամավորների օրենսդրական նախաձեռնության շրջանակներում քննարկման ներկայացված օրենքի նախագծի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայության չանցած և 27 կամ պահեստազորի կամ սպայական կազմի համար 35 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել օրենքի գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, որի համաձայն՝ օրենքի ուժը կորցրած պետք է ճանաչվի 2020 թվականի հունվարի 1-ից։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղեկացրեց, որ նախագծի ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ այն հնարավորություն կտա 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից:

«Նպատակահարմար չէ խրախուսական համարվող oրենքի գործողության ժամկետի հետագա երկարաձգումը այն նույն պայմաններով, որոնք այս պահին գործում են»,- նշեց Տոնոյանը։

Վարչապետն էլ նշեց, որ ըստ էության՝ ասում են, որ օրենքը, որն այն մասին էր, որ քաղաքացիները ներկայանում էին և ամեն խուսափած զորակոչի դիմաց գումար էին վճարում, ազատվում էին քրեական պատասխանատվությունից, այդ օրենքի երկարացում այլևս չի լինի։

«Բայց այդ օրենքն ուժի մեջ կմնա մինչև այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Քաղաքացիները կարող են տոմս առնել, գալ Հայաաստան, այս բոլոր պրոցեդուրաներն անցել, Նոր տարին էլ նշել Հայաստանում»,- նշեց Փաշինյանը։

Նախագիծը դրվեց քվերակության և ընդունվեց։