Դեկտեմբերի 14-ից ՃՈ-ն անցնում է ուժեղացված ծառայության

Լուրեր

22.07.2026 | 23:29
СHP-ի նկատմամբ ճնշումների ֆոնին՝ Թուրքիայի ընդդիմության առաջնորդը հայտնել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
22.07.2026 | 23:22
Հայ հրաձիգները ևս մեկ ոսկե մեդալ նվաճեցին ԱԱ-ում
22.07.2026 | 23:17
Իտալական շուկա հայկական արտադրանքի մուտքը՝ հայ-իտալական քննարկումների օրակարգում
22.07.2026 | 23:06
Էլեկտրամատակարարման ընդհատումներ Երևանում ու մարզերում
22.07.2026 | 23:05
Ֆրանսիայում մահացել է Էփշթեյնի համար աղջիկներ, ենթադրյալ, հավաքագրողը
22.07.2026 | 22:52
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Եվրոպայի չեմպիոն դարձած մինչև 16 տարեկանների բասկետբոլի հավաքականին
22.07.2026 | 22:41
Հայաստանի և Փարիզի միջև համագործակցության ընդլայնման հարցերը քննարկվել են քաղաքապետարանում
22.07.2026 | 22:32
Բաքուն համագործակցում է Կիևի հետ հակառուսական պատժամիջոցների պահպանման հարցով․ Ուկրաինայի դեսպան
22.07.2026 | 22:19
43 մլն դրամ՝ «Մերիդիան»-ի հարակից 4000 քմ տարածքի ասֆալտապատման համար․ աշխատանքները պետք է ավարտին հասցվեն մինչև հոկտեմբեր
22.07.2026 | 22:10
Էջմիածնում բնակարանային գողության կասկածանքով 29-ամյա երիտասարդ է ձերբակալվել
22.07.2026 | 21:59
OpenAI-ի ԱԲ նոր մոդելները վերահսկողությունից դուրս են եկել և հաքերային հարձակում իրականացրել
22.07.2026 | 21:48
Ռազմական ակադեմիայում տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
22.07.2026 | 21:37
ԿԸՀ-ն պարզաբանել է Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելու վերաբերյալ դատախազության միջնորդության որոշումը
22.07.2026 | 21:26
Արարատում 2 համայնքային հողամաս անհատույց կփոխանցվի «ՄԼ Մայնինգ»-ին․ ընկերությունը կկառուցի 198 բնակարան, 48-ը կհանձնի համայնքին
22.07.2026 | 21:15
Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվեց․ գլխավոր դատախազը կգնա՞ խորհրդարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 11-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանը։

«Մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարներն ու հրամանատարները։
Եգոր Կարապետյանը Ճանապարհային ոստիկանության բոլոր ստորաբաժանումներին հանձնարարեց դեկտեմբերի 14-ից անցնել ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական և տոնական օրերին հանրապետությունում անվտանգ երթևեկության ապահովումն է։

Մայրաքաղաքի գրեթե բոլոր խաչմերուկներում և հանրապետության բոլոր ճանապարհներին 24 ժամ ծառայություն կիրականացնեն Ճանապարհային ոստիկանության կարգախմբերը։ Եգոր Կարապետյանը հանձնարարեց անհանդուրժող լինել, ներողամտություն չցուցաբերել ոչ սթափ վիճակում գտնվող և երթևեկության կանոնների կոպիտ խախտումներ կատարող վարորդների նկատմամբ։

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի անձնակազմին ցուցում տրվեց տոնական և նախատոնական օրերին իրականացնել անխափան ծառայություն, պատասխանել և ուղղորդել բոլոր զանգահարողներին։

Հաշվառման և քննական ստորաբաժանումների ղեկավարությանը հորդորվեց բացառել կոռուպցիոն որևէ դրսևորման որևէ, մատուցել միայն բարձրորակ ծառայություն։

Հանրապետության սահմանային անցակետերում ծառայություն իրականացնող ճանապարհային ոստիկաններին ցուցում տրվեց հետևել համազգեստի կոկիկությանը, քաղաքացիների հետ շփումներում լինել գրագետ ու բարյացակամ։

Խորհրդակցությանը քննարկվեցին նաև Ճանապարհային ոստիկանության ծառայությանը, իրավական և կադրային քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում: