Թուրք-ամերիկյան ճգնաժամի պատճառով Ստամբուլի բորսայի ինդեքսը նվազել է 2․3 տոկոսով

Լուրեր

08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
Բոլորը

Թուրք-ամերիկյան ճգնաժամը մեծ ազդեցություն է ունեցել երկու երկրների ֆինանասական հարաբերությունների վրա. փոխանցում է ermenihaber-ը: 

Թուրքական «Ekonomi haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝  մինչև վիզաների դադարեցումը դոլարի փոխարժեքը հավասար էր 3․58 թուրքական լիրայի, իսկ ճգնաժամի ամենալարված պահերին այդ ցուցանիշը հասել էր անգամ մինչև 3․92 լիրայի։

Ճգնաժամը կտրուկ տատանումներ է առաջացրել նաև Ստամբուլի բորսայում․ բորսայի ինդեքսը կտրուկ նվազել է 2․3 տոկոսով, իսկ պարտատոմսերի տոկոսադրույքները հասել են մինչև 12․43 տոկոսի։ Այս ամենի պատճառը քաղաքական խնդիրների հետևանքով ԱՄՆ-ի և ԱՄՆ քաղաքացիների մոտ իրենց թուրքական ներդրումների համար առաջացած մտահոգությունն է։

Թուրքիայում ԱՄՆ-ի կողմից կատարված ուղղակի նեդրումների, գնված պետական պարտատոմսերի, Ստամբուլյան բորսայում ունեցած բաժնետոմսերի, թուրքական բանկերին և ընկերություններին տրված պարտքերի ընդհանուր արժողությունը կազմում է 58․1 մլրդ դոլար։ Իսկ Թուրքիան իր հերթին ԱՄՆ պետական և մասնավոր սեկտորում ունի 56․7 մլրդ դոլարի կարողություն։

Միայն Ստամբուլյան բորսայում ԱՄՆ-ին պատկանող բաժնետոմսերի ընդհանուր արժեքը 73․1 մլրդ լիրա է կամ շուրջ 20․8 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը հավասար է  բորսայում օտար ներդրումների (52 մլրդ դոլար) գրեթե կեսին։ Ստամբուլյան բորսայում ամենամեծ բաժնեմաս ունեցող երկրորդ պետությունը Անգլիան է (9 մլրդ դոլար)։

2002-2017թթ․ ընթացքում ԱՄՆ-ից Թուրքիայում կատարված ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 11․3 մլրդ դոլար։ Այսպիսով, ԱՄՆ-ը Թուրքիայում ամենաշատ ուղղակի ներդրումներ կատարող երկրորդ երկիրն է՝  Հոլանդիայից հետո։ ԱՄՆ բանկերի ու հիմնադրամների կողմից թուրքական բանկերին ու մասնավոր սեկտորին տրված վարկերի ընդհանուր արժեքը կազմում է  19․9 մլրդ դոլար։

Թուրքիան ԱՄՆ-ում ունի 454 մլն դոլարի պարտատոմսեր, 301 մլն դոլարի բաժնետոմսեր, իսկ Թուրքիայից ԱՄՆ-ում կատարված անմիջական ներդրումների ընդհանուր արժեքը հավասար է 1․625 մլրդ դոլար։ Թուրքիայի քաղաքացիների կողմից օտար երկրներում կատարված ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 31 մլրդ դոլար։ Իսկ Թուրքիայի կողմից գնված ԱՄՆ գանձապետական պարտատոմսերի ընդհանուր արժեքը հասնում է 54․3 մլրդ դոլարի։