Արթուր Վանեցյանը փորձում էր դառնալ Հայաստանի փոխվարչապետ. Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

Պարո՛ն Իոաննիսյան, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրառմամբ ԱԱԾ պետի պաշտոնակատարից պահանջել էր հանրությանը ներկայացնել ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ տեղեկություններ՝ համոզելու համար, թե ինչքանով են նրանք զերծ եղել կոռուպցիայից։ Իրավապաշտպանը նաև հիշեցրել էր, որ նախկինում իրենց միջոցներով է հետաքրքրվել ԱԱԾ-ն: Ի պատասխան՝ ԱԱԾ-ն Սաքունցին անպատեհ ցասման, զրպարտչական և վիրավորական արտահայտությունների մեջ է մեղադրել, իսկ մինչև հեղափոխությունը քաղհասարակության ներկայացուցիչների սեփականության հարցումները գնահատել է օրինաչափ: Ինչպե՞ս եք մեկնաբանում ստեղծված իրավիճակը։

– Երբ ԱԱԾ-ի հաղորդագրությունը կարդացի, ճիշտն ասած, առաջին ցանկությունն ԱԱԾ զանգել և ասելն էր, որ իրենց կայքը հաքերները ջարդել են։ Բայց արագ հասկացանք, որ չէ՛, հաքերները չեն ջարդել, որոշ մարդիկ, որոնք չեն հասկանում, թե պետությունն ինչպես պետք է կառուցել, հայտնվել են ԱԱԾ-ում և ղեկավարում են այն, ГКЧП-ի ոճի հաղորդագրություն են տարածում։ Չեմ ուզում անդրադառնալ նրան, թե իրավական ինչ հիմքով է ԱԱԾ-ն Արթուր Սաքունցի հայտարարությունը գնահատում անպատեհ ցասումի պոռթկում, և որոնք են, ըստ ԱԱԾ-ի, ցասման պոռթկման չափանիշները: ԱԱԾ-ն կարող է անել միայն այն, ինչ իրավասություն իրեն տրված է օրենքով: ԱԱԾ մարմինների մասին օրենքի 15-րդ հոդվածը մանրամասն թվարկում է ԱԱԾ-ի լիազորությունները, կարծեմ՝ 60-ից ավելի լիազորություն ունի, դրանցից ոչ մեկի տակ նման գործունեություն չի ընկնում։ Հստակ է, որ ոմանք անցել են պաշտոնական դիրքի լիազորություններից։

– ԱԱԾ-ն նաև զգոնության կոչ էր արել։

– Զգոնություն կոչ պահակին, դիրքապահին են անում, քննադատողին զգոնության կոչ չեն անում: Իրենք ընդհանրապես լրիվ այլ իրականությունում են ապրում և չեն հասկանում, որ անցել են այն ժամանակները, երբ Վլադիմիր Հակոբյանով, որ հետո դարձավ Սերժ Սարգսյանի խոսնակ, սպառնալով, ասելով, որ դու այս երկրում պահակից այն կողմ չես կարողանալու աշխատել, սպառնալով փորձում էր հավաքագրել Հրայր Մանուկյանին՝ ասելով, որ քո մասին տվյալներ կհրապարակենք, այդ սպառնալիքների ձայնագրությունը կա, և դրանից հետո որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց, մի բան էլ դարձավ Սերժ Սարգսյանի խոսնակ: ԱԱԾ-ում չեն հասկացել, որ այդ ժամանակներն անցել են, բայց ԱԱԾ-ի ներսում այդ ժամանակները չեն անցել։ Կա՞ ԱԱԾ-ում մի ծառայող, որն ի վերջո կընդուներ, որ այո՛, նախորդ իշխանությունն իրենց չի թողել բացահայտել Մարտի 1-ը: Ո՞նց եղավ, որ իշխանափոխությունից հետո հնարավոր եղավ բացահայտել Մարտի 1-ը, նախկինում արգելում էին բացահայտել, չէ՞: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ում իրավիճակ չի փոխվել: 2017 թվականից ԱԱԾ Քննչական դեպարտամենտը ղեկավարում է մի անձ՝ Արթուր Աղաջանյանը: Այս մարդը 2017-2018 թվականներին համարյա կես միլիոն դոլարի վարկ է ստացել։ Այս մարդու տարեկան աշխատավարձը 6 միլիոն դրամ է։ Հիմա հարց՝ այս 6 միլիոն դրամով ինքը մոտավորապես 40-50 տարի պետք է աշխատի և ոչ մի լումա չծախսի, որ այդ վարկերը փակի։ Մարդուն տվել են իր 50 տարվա աշխատավարձի չափով վարկ, Ձեզ 50 տարվա աշխատավարձի չափով վարկ կտա՞ն։ Էդ ո՞նց եղավ։ Ակնհայտ է, չէ՞, որ այստեղ կոռուպցիոն սխեմա է գործում։ Էլ չասեմ, որ 2018 թվականին այդ պաշտոնյան 15.000 դոլարի նվեր է ստացել։ Ո՞ր պաշտոնյային են հենց այնպես 15.000 դոլարի նվեր տալիս, ակնհայտ է, չէ՞, որ այս պաշտոնյան կոռումպացված է: Այս մարդը ղեկավարում է նախաքննական մի մարմին, որը կոռուպցիոն գործեր է քննում՝ Դավիթ Սանասարյանի, Գևորգ Լոռեցյանի վերաբերյալ։

– ԱԱԾ-ն կոչ է անում պաշտոնյաների ունեցվածքի վերաբերյալ տեղեկությունները ճշտել հայտարարագրերից։ Բայց հենց ԱԱԾ-ի շարքերում կան կոռուպցիոն դրսևորումներ, ինչն այդ կառույցն ընդունել է։ Օրինակ՝ օգոստոսին հենց ԱԱԾ-ն հրապարակեց իր Երևանի վարչության Էրեբունու բաժանմունքի պետի և օպերլիազորի՝ կաշառք պահանջելու և ստանալու դեպքի մասին։ Այսինքն՝ որ կարող են և այլ պաշտոնյաներ այսպիսի քայլերի գնացած լինել, չի բացառվում…

– Բնականաբար, ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք ուղղակի ծառայություն են իրականացնում, զբաղված են հետախուզությամբ և հակահետախուզությամբ, պետական սահմանի պահպանությամբ, բազում այլ լիազորություններով և իրենք ո՛չ մեր քննադատության թիրախում են, ո՛չ էլ այս ամենն իրենց վերաբերվում է։ Բայց ԱԱԾ-ում կան մարդիկ, որոնք հետապնդել են ընդդիմությանը և քաղհասարակությանը, կան մարդիկ, որոնք այժմ շարունակում են նույն գործելաոճը, բայց հետապնդում են մարդկանց, հետապնդում են ոչ թե քաղաքական իշխանություններին, այլ ԱԱԾ-ին քննադատողներին: Հիշենք Գարեգին Միսկարյանի դեպքը, որի վերաբերյալ ԱԱԾ-ն անձնական տվյալ էր մշակել ապօրինի ձևով, Սաքունցի դեպքը… ԱԱԾ-ն ոնց էր համագործակցում մի հայտնի վիդեոբլոգերի հետ, որը իշխանություններին քննադատում է, բայց ԱԱԾ-ին պաշտպանում է։ Դա շատ հետաքրքրիր է։ Գիտեք՝ ովքեր են տարածել ԱԱԾ այս հաղորդագրությունը, ֆեյսբուքում տարածողներն են՝ Մենուա Հարությունյան, Նարեկ Մալյան, Տիգրան Աթանեսյան, Նարեկ Սամսոնյան։ Սա շատ լավ ինդիկատոր է, թե որ խմբերն են ԱԱԾ-ի հետ համագործակցում։

– ԱԱԾ-ն ինքն էլ ընդունում է, փաստորեն, որ ընդդիմադիրներին ու քաղհասարակության ներկայացուցիչներին տեսադաշտում է պահել, դա ոչ միայն սեփականության հարցումներն են, այլև գաղտնալսումները։ Ըստ Ձեզ՝ հեղափոխությունից հետո ԱԱԾ գործառույթները փոխվե՞լ են։ Ներքաղաքական հարցերում, Ձեր գնահատմամբ, ի՞նչ ներգրավվածություն ունի ԱԱԾ-ն։

– ԱԱԾ-ին քաղաքական իշխանությունը պետք է սահմանափակած լինի։ Ինչ վերաբերում է նրան, որ տարիներ շարունակ հետևում էին մեզ, ֆինանսական հոսքերին, ես պետք է ասեմ՝ ԱԱԾ-ի այս հայտարարության առիթով ուրախ եմ, որովհետև, ի վերջո, ապացուցվեց, որ ինչ-որ առումով մենք ճիշտ էինք ասում, որ դա արվում է և, ի վերջո, ԱԱԾ-ն է ընդունում, որ դա արվել է և չի պատժել դա արած անձանց։ Օրենքով չի արվել: Սա նշանակում է, որ ԱԱԾ-ում խնդիր կա։

– Մի քանի այլ դեպքերով բացահայտում, որ սպասում է հանրությունը ԱԱԾ-ից՝ ո՞վ էր Հայաստանի վարչապետին գաղտնալսողը. այստեղ կասկած է հայտնվել Վանեցյանի առնչության մասին: Երկրորդ՝ ո՞վ և ինչպե՞ս ԱԱԾ-ից ոչնչացրեց կարևոր փաստաթղթեր։

– Մինչև հիմա ինձ մոտ լուրջ կասկածներ կան, որ գաղտնալսումը Արթուր Վանեցյանն էր կազմակերպել, որովհետև դա իր շահերից էր բխում։Եթե դա արած լինեին քոչարյանամերձ շրջանակները, իրենց ամենաշատը պետք կլիներ Քոչարյանի և դատավորամերձ շրջանակների խոսակցությունը։ Դա Քոչարյանի փաստաբանների ձեռքին շատ լուրջ խաղաքարտ կլիներ, և երկրորդ՝ Վանեցյանը կդատվեր։ Բայց այդ խոսակցությունը չհրապարակվեց։ Հազար ներողություն՝ ո՞նց է ԱԱԾ-ն ապահովում երկրի անվտանգությունը, եթե վարչապետի, ԱԱԾ պետի, ՀՔԾ պետի խոսակցությունը գաղտնալսվում է։ Սա ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմի մասին խոսող հանգամանք է: ԱԱԾ-ն չի կարողանում ապահովել պետության անվտանգությունը, լուրջ բացեր կան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան