Գյումրիում աղբահանության վարձավճարը 50 դրամով թանկանում է. ավագանին որոշում է կայացրել

Լուրեր

09.10.2026 | 19:28
ՄԱԿ-ը «մտահոգությամբ» է հետևում Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բռնություններին
09.10.2026 | 19:14
«Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը». Մայր Աթոռի հայտարարությունը
09.10.2026 | 19:00
Հրայր Թովմասյանին նախագահ ընտրելով ՍԴ-ն ՀՀԿ-ացավ, կա վտանգ՝ Վլադիմիր Վարդանյանին ընտրելով ՔՊ-ացվի․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:50
ՔՊ-ականներ, նախկին ՀՀԿ-ականներ ու անկուսակցականներ․ Լոռու համայնքապետերի քաղաքական ուղին 
09.10.2026 | 18:43
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Կոտե Մախարաձեի անվան հուշամրցաշարին
09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
Բոլորը

Գյումրիում աղբահանության վարձավճարը թանկանում է՝ 100 դրամից դառնալով 150 դրամ։ Նման որոշում է կայացրել համայնքի ավագանին: Այսինքն՝ կենցաղային աղբի համար, ըստ հաշվառված անձանց քանակի, հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակիչ ամեն ամիս վճարելու է 150 դրամ:

Ոչ բնակելի նպատակային նշանակության շենքերում կամ շինություններում աղբահանության վճարը սահմանվոմ է՝ ըստ շինության մակերեսի, որի համար էլ գործում են տարբեր դրույքաչափեր: Մասնավորապես, առևտրի, հանրային սննդի և կենցաղային ծառայությունների մատուցման շենքերի և շինությունների պարագայում մեկ քառակուսի մետր մակերեսի համար նախատեսված է  75 դրամ, հյուրանոցային տնտեսության օբյեկտների, տրանսպորտի բոլոր տիպերի կայանների (ավտոկայանների, օդանավակայանների, երկաթուղային կայարանների), հանգստյան տների պարագայում՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար՝ 50 դրամ,  վարչակառավարչական, ֆինանսական, կապի, ինչպես նաև առողջապահության համար նախատեսված շենքերի և շինությունների պարագայում՝ 20 դրամ, իսկ ահա գիտական, կրթական և ուսումնական նշանակության, սոցիալական ապահովության, մշակույթի, արվեստի, կրոնական, պաշտամունքային, քաղաքացիական պաշտպանության համար նախատեսված շենքերի և շինությունների պարագայում՝ 10 դրամ։

Աղբահանության վճարի թանկացման պատճառներից մեկը ծառայությունների ավելացումն է, փողոցներմ ասֆալտապատվել են և հավելյալ աշխատուժի կարիք կա։ Բացի այդ՝ աղբահանության կազմակերպման համար քաղաքապետարանը մեծ ծախսեր է անում, իսկ մուտքերը մեծ չեն: Նշվում է, որ 50 դրամի ավելացմամբ հնարավոր կլինի ինչ-որ կերպ ծախսերը փոխհատուցել։

«Մենք հիմա մոտավորապես 90 մլն տալիս ենք մեր բյուջեից, որ աղբահանություն կարողանանք իրականացնել: Ֆիզիկական անձանց հետ կապված չնչին գումար է գալիս: Հիմա, որ 150 դրամ է դարձել, ընդամենը 4-5 մլն դրամի տարբերություն է: Մենք ծավալները մեծացրեցինք, փողոցներն ավելացրեցինք, սանմաքրողներն ավելացան և, բնականաբար, աղբը պիտի տեղափոխվի։ Երկրորդական փողոց համարելով՝ չեն մտել, չեն մաքրել այնտեղ, բայց  հիմա մաքրվում է: Բնականաբար, մենք պետք է կարողանանք ինչ-որ տեղից գումար ունենալ»,- ավագանու նիստում ասաց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում չկա բնակավայր, որտեղ ֆիզիկական անձից աղբահանության համար 100 դրամ գանձվի. «Անցյալ տարի ուզում էինք 200 դրամ դարձնել, բայց քննարկեցինք, ավագանին համաձայնություն չտվեց: Ես էլ էի դեմ։ Այս տարի էլ, 4 մլն-ը մեծ թիվ չի կազմում, բայց կկարողանանք ոչ թե 94 մլն ծախսել, այլ 90 մլն»:

Նշենք, որ Գյումրիում աղբահանությունն իրականացվում է ոչ թե մասնավոր ընկերությունների, այլ  քաղաքապետարանի ենթակայության տակ գործող «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի կողմից:

Էմմա Չոբանյան