Այս նախագծով օրինականացվում է անաշխատ եկամուտը․ Տարոն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:45
Ռուբեն Ռուբինյանը երկու խորհրդական և երկու օգնական է նշանակել
03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս նախագիծը որևէ ձևով չի նպաստում քաղաքական իշխանության կողմից բարձրացրած ճգնաժամի լուծմանը։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

«Դուք առաջարկում եք մի նախագիծ, համաձայն որի՝ խրախուսում եք, ինստիտուցիոնալ մակարդակի եք բարձրացնում և օրինականացնում եք անաշխատ եկամուտը։ Անձինք, ովքեր, ձեր կարծիքով, օրենսդրությունը խախտել են, ոտնահարել են Սահմանադրությունը, ձեր իսկ առաջարկությամբ հարկատուների գրպանի հաշվին գնում են վաստակած հանգստի։ Սա անաշխատ եկամուտի օրինականացման նախագիծ է»,- ասաց Սիմոնյանը և տեղեկացրեց, որ իրենք դեմ են քվեարկելու։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։