Պաշտպանի՝ «բոյկոտում ենք» խոսքից հետո Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացավ. դատախազը աղմկահարույց հայտարարություն արեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
07.09.2026 | 10:40
Մասնավոր բիզնեսները գերծանրաբեռնում են մեր աղբատարները. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 10:35
Փաշինյանի այցը ՌԴ տեղի կունենա մոտ ապագայում․ Պեսկով
07.09.2026 | 10:31
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նազիկ Ամիրյանի գործով այսօրվա դատական նիստում պաշտպանական կողմը դատավոր Մնացական Մարտիրոսյանին հերթական ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրեց: Նրանք հայտարարում էին, որ Մանվել Գրիգորյանի գործից այս մասը անջատելով խախտվում է մրցակցային սկզբունքը և որ դատավորը կողմնակալ մոտեցում ունի գործով:

Մեղադրող դատախազը առարկեց միջնորդության դեմ՝ ասելով, որ կարևոր է, որպեսզի ողջամիտ ժամկետում քրեական գործը քննվի և որ գործից մաս անջատելով մրցակցային սկզբունքի խախտման մասին խոսք լինել չի կարող:

Դատախազը աղմկահարույց հայտարարություն արեց դատարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հետ կապված: Մասնավորապես նա հղում անելով նախորդ դատական նիստին՝ ասաց, որ ձայնագրությունները լսելիս պարզ է դառնում, որ երբ դատական նիստի ժամանակ պաշտպանն ասել է, թե բոյկոտում ենք, դրան հաջորդել է այն, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը վատացել է:

Դատախազի այս աղմկահարույց հայտարարությանը դատարանը չթույլատրեց պաշտպանական կողմին պատասխանել:

Երբ նիստն ընդմիջվեց, որպեսզի դատարանը հեռանա որոշում կայացնելու Նազիկ Ամիրյանը մոտեցավ դատախազին և ասաց. «Աստված տա Մանվել Գրիգորյանի հիվանդությունների հիսուն տոկոսը ունենաս»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան