«Գուցե Վանեցյանը Ռուսաստանում հանդիպում է այն մարդկանց, որոնք ՀՀ-ից փախած են և խուսափում են քրեական պատասխանատվությունից». Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը

-Պարո՛ն Սաքունց, երեկ Հայաստանը դեմ է քվեարկել Ղրիմի ապառազմականացման և դեօկուպացիայի մասին Ուկրաինայի բանաձևին։ Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այս քայլն արտաքին դիվանագիտական տեսանկյունից։

-Իհարկե, շատ վատ եմ գնահատում, որովհետև առաջին հերթին այն, որ Ղրիմի թերակղզին միանշանակ անեքսիայի է ենթարկվել բռի և բռնի ուժի կիրառմամբ, դա անկասկած է։ Երկրորդ, ցավոք, Ղրիմում մարդու իրավունքների վիճակը շատ անմխիթար է, մարդիկ ենթարկվում են ապօրինի ազատազրկումների, ճնշումների՝ և՛ լրագրողները, և՛ քաղաքացիական ակտիվիստները, որոնք մնացել են Ղրիմում, նույնիսկ իրավապաշտպան առաքելության կամ այցելության հնարավորությունները սահմանափակված են թե՛ ռուսական, թե՛ ուկրաինական, թե՛ միջազգային իրավապաշտպանների համար։ Եվ այդ բանաձևն ուղղված էր ապառազմականացմանը, ինչպես նաև քաղաքակիրթ ժողովրդավարական իրավական պետությունների դիրքորոշումն էր Ղրիմի հարցին։ Եվ, ցավոք, Հայաստանը հերթական անգամ դեմ է քվեարկում նման բանաձևին և հայտնվում այնպիսի պետությունների շարքում, որոնք, մեղմ ասած, չեն փայլում ժողովրդավարության և իրավական պետության տեսանկյունից։

-Փոխարենը Ղազախստանը և Ադրբեջանը չեն քվեարկել։

-Դա էլ մյուս հարցն է։ Եթե նայենք, թե ովքեր են դեմ քվեարկել՝ Հյուսիսային Կորեա, Կուբա, Բուրունդի, Սերբիա, Բելառուս, բայց, իրապես, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ադրբեջանը չեն քվեարկում։ Եվ մյուս կարևոր հարցն է առաջ գալիս. եթե հիշում եք՝ ՀՀ վարչապետն իր պաշտոնավարման սկզբում հայտարարեց, որ ՀՀ արտաքին քաղաքականության հիմքում ընկած է լինելու որևէ մեկի հետ հարաբերությունները չպայմանավորել ուրիշի հետ հարաբերությամբ։ Իսկ հիմա դուրս է գալիս, որ ՌԴ-ի հետ հարաբերություններով պայմանավորված՝ այսպիսի քվեարկություն է լինում, այն դեպքում, երբ տրամաբանությունը հուշում է, որ որպես ժողովրդավարական, իրավական պետության հայտ ներկայացնող պետության իշխանությունն առնվազն պետք է ձեռնպահ մնար կամ չմասնակցեր քվեարկությանը, որովհետև դա չի համատեղվում այն ուղղությանը, որը մենք որդեգրել ենք որպես պետություն։ Կա խորը անհամապատասխանություն հայտարարության և ներքին բնագավառում փոփոխությունների և արտաքին բնագավառում քաղաքականության միջև։

-Պարո՛ն Սաքունց, երկու օր առաջ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը շնորհավորել է Հայաստանի ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանի ծննդյան օրը՝ նշելով, որ նա ռուս ժողովրդի մեծ բարեկամն է։

-Ռամզան Կադիրովը ՌԴ ներկա իշխանության այցետոմսն է, այսինքն՝ ինչպիսին է ՌԴ իշխանության բնույթը, բովանդակությունը, դա առավել պայծառ և ծաղկուն երևում է հանձին Ռամզան Կադիրովի, որը հայտնի է որպես բացարձակ անպատիժ կառավարող, որը հրապարակավ մարդկանց արժանապատվությունը նսեմացնում է՝ ստիպելով հրաժարվել իրենց մտքերից, որն իրականացնում է ապօրինի կալանավորումներ, ազատազրկումներ, ճնշումներ, բռնություններ, ընդ որում՝ ոչ միայն Չեչնիայի տարածքում, այլև ՌԴ մյուս տարածքներում։ Եթե նույնիսկ իր անձի հետ կապված որևիցե մեկն այլ կարծիք հայտնի, կան լուրջ փաստեր, որ այդ գործողություններն իրականացվում են նաև չեչենական ռեժիմի այլախոհների նկատմամբ, որոնք բնակվում են ՌԴ տարածքից դուրս, Արևմտյան Եվրոպայում։ Այսինքն՝ արձանագրենք, թե ում հետ է հանդիպել Արթուր Վանեցյանը և ինչպիսի որակի մարդ է կառավարողը՝ Կադիրովը։ Զարմանալին այն է, որ այդ հանդիպումը, որոնց նկարները տարածվեցին, տեղի է ունեցել մայիսին, այսինքն՝ այն ժամանակ, երբ Արթուր Վանեցյանը դեռևս ԱԱԾ ղեկավարն էր։

-Կարելի՞ է ենթադրել, որ ԱԱԾ ղեկավար լինելու ամբողջ ընթացքում պարոն Վանեցյանը խաղացել է ռուսների դաշտում։

-Գիտեք՝ ի՞նչ քայլ է կատարել Արթուր Վանեցյանը, որ հիմք տա մտածել, որ այլ դաշտում է խաղացել։ Ինձ այլ հարց է հետաքրքրում՝ նա ՀՀ ԱԱԾ պետն է։ Իր կարգավիճակով ինչ-ինչ ազգային կամ պետական շահերից ելնելով՝ նա կարող էր հանդիպել համապատասխան մակարդակի պաշտոնական անձի հետ։ Ռամզան Կադիրովը ՌԴ սուբյեկտներից մեկի ղեկավարն է, բռնապետ։ Տարբեր մակարդակի մարդկանց հանդիպումն անհասկանալի է, ի՞նչ թեմա պետք է լիներ նրանց միջև։ Երկրորդ՝ ըստ էության, նման կերպ ՀՀ-ի կարգավիճակն իջեցվում է մինչև ՌԴ սուբյեկտի մակարդակի։ Հաջորդ հարցը, որ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, հուզում է, այն է՝ իսկ տեղյա՞կ է եղել ՀՀ քաղաքական ղեկավարությունը այդ հանդիպման մասին, իրազեկվա՞ծ է եղել, որ ՀՀ ԱԱԾ պետը պետք է մասնակցի Ռամզան Կադիրովի, այսինքն՝ ՌԴ սուբյեկտի, տեղական իշխանիկի, բռնապետի ինչ-որ միջոցառմանը։ Սա հարց է, որի վերաբերյալ ՀՀ քաղաքական ղեկավարությունը պետք է մեկնաբանություն տա։ Եթե իրազեկված չի եղել, ի՞նչ է հետևում դրան։

-Այնտեղ նրանք մասնակցել են հրաձգության բաց առաջնության։

-Բացը՝ այո։ Բայց, այդ դեպքում, այդ միջոցառման և դրանից հետո արձագանքը։ Պաշտոնը թողնելուց հետո նրա ծնունդն են շնորհավորում, որտեղ իրապես շատ հետաքրքիր է ռուս ժողովրդի մեծ բարեկամը…

-Պաշտոնաթողությունից հետո նա հաճախ է լինում Մոսկվայում

-Վանեցյանն արդեն իր վարքագծով է ցույց տալիս, որ ինքն ավելի շատ հստակ հանդես է գալիս որպես ՌԴ ներկա իշխանությունների աջակցությունը վայելող անձ, որովհետև նա հաստատ այնտեղ չի գնում ժամանակ անցկացնելու։ Գուցե նա գնում է հանդիպելու այն մարդկանց հետ, որոնք ՀՀ-ից փախած են և խուսափում են քրեական պատասխանատվությունից։ Բայց այստեղ կարևոր է այն հանգամանքը, որ Ռամզան Կադիրովն է որակում տալիս, որ Վանեցյանը ռուս ժողովրդի մեծ բարեկամն է։ Պարզ է՝ ոչ թե ռուս ժողովրդի, այլ պուտինյան ռեժիմի մեծ բարեկամն է, և սա հաջորդ լուրջ խնդիրն է: Դրանով ինձ համար ավելի քան պարզ է, թե ինչու է Վանեցյանը պաշտոնաթողությունից հետո որպես ՀՀ-ի համար սպառնալիք համարում «Սորոսի» հիմնադրամը կամ քաղաքական կուսակցություններին, որոնք, ըստ իրեն, ֆինանսավորվում են այլ երկրներից։ Սա ամբողջովին տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որը տիրապետող է և հատուկ է պուտինյան ռեժիմին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան