Դպրոցներն այս վիճակում են, որովհետև նաև Դուք ստեղ նստած ՀՀԿ-ի հետ կնոպկա եք սեղմել․ Ալեն Սիմոնյանը՝ Նաիրա Զոհրաբյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ազգային ժողովում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, նշեց, որ այո՛, դպրոցներն այդ վիճակում են։

«30 տարվա անկախ պետություն ունենք, ինչո՞ւ են այդ վիճակում։ Այն պատճառով են դպրոցներն այս վիճակում, որովհետև նաև Դուք ստեղ նստած հանրապետականի հետ կնոպկա եք սեղմել։ Մենք դպրոցները կվերանորոգենք, ինչպես վերանորոգեցինք ճանապարհները, ինչպես բանակի հարցն ենք լուծում՝ սպասարկման առումով։ Զարմանում եմ, որ ասում են՝ կեղծ օրակարգ է։ Սա այն տրամաբանությունից էլի, որ Սերժը մեղավոր չէ, կողքիններն են մեղավոր։ Ինչպե՞ս է ստացվում, որ ՀՀ դատական իշխանության ամենաբարձր դատարանը ոչ մի կապ չունի կեղծված ընտրություններին գնահատական տալու, ոչ մի կապ չունի ՍԴ դիմած դիմումների պատասխանների հետ, որ տանում ես կոֆեի բաժակ նայողի մոտ, որ հասկանաս՝ ինչ են գրել, կապ չունեն։ Հարկատուները մեզ ի՞նչ են ասել, նրանք մեզ 71 տոկոս ձայն են տվել, ասել են՝ գնացեք, սաղ փոխեք։ Հիմա էլ մեզ մեղադրում են, ասում են՝ ավելի արագ փոխեք։ Վստահեցնում եմ՝ արագ փոխելու ենք։ Ժողովուրդ, հերիք է գալ այս ամբիոնից խոսել գեղեցիկ բառեր օգտագործելու համար։ Միկրոֆոններ ծռել, որպեսզի յութուբում հայտնվես։ ՀՀ-ում կա ճգնաժամ, ու մենք՝ իշխող կուսակցությունը, պարտավոր է այդ հարցը լուծել։ Թող որևիցե մեկին չթվա, որ ինքն ինչ-որ ձևով փորձելու է խույս տալ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Սահմանադրական դատարանի մասին Սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։