Պարզվեց, որ քաղաքապետարանը չունի նվերներ ընդունելու կարգ. Լենա Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
03.08.2026 | 16:56
Գելենջիկի մոտ լողափին հանգստացողների վրա ուկրաինական ԱԹՍ է ընկել․ զոհվել է 6 մարդ, կան տասնյակ վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:51
Հայտնի է ԲՏԱ նոր նախարարի անունը
03.08.2026 | 16:44
Դուք այս պահին ճլորած չեք, բայց կարող են լինել նման ստոպ-կադրեր․ Կոնջորյանը՝ Էդգար Ղազարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 16:38
Ուկրաինայի կողմից պահեստների վրա հարվածներից հետո Wildberries-ի վաճառողներին հասցված վնասը գնահատվում է շուրւ 215-280 մլրդ ռուբլի․ Forbes
03.08.2026 | 16:30
Իմ կինը «Հայփոստ»-ի պատմության մեջ ամենացածր աշխատավարձ ստացող տնօրենն է․ Կոնջորյանը՝ ամսական 3,6 միլիոն դրամի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինձ համար շատ ցավալի է, երբ կոռուպցիոն մեղադրանքներ են ներկայացվում պաշտոնյաների, որոնք մեր կուսակցության անդամներ են։ Այդ մարդիկ անմտորեն խաղ են անում իրենց ճակատագրի հետ։ Այս մասին այսօր՝ «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկման ընթացքում նշեց Ազգայի ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Այսօր Հայաստանում կոռուպցիան չունի քաղաքական հովանավորություն։ Սա զուտ քաղաքական հայտարարություն չէ։ Մեր կուսակցության մեջ կոռուպցիայի մերժումը և նման երևույթների հանդեպ անհանդուրժողականությունն անբեկանելի համոզմունք է և այդ ճանապարհին ոչ ոք ներում չի ստանալու՝ ով ուզում է լինի։ Մեր ընկալմամբ կոռուպցիան ոչ միայն օրինախախտում և հանցանք է, այլ նաև անձնական վիրավորանք»,- ասաց Լենա Նազարյանը։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի ընդունած նվիրատվությունների շուրջ ստեղծված աղմուկին, ԱԺ փոխնախագահն ասաց․ «Երբ քաղաքապետարանը մասնավորից նվերներ ընդունեց, առաջին բանը, որ արեցի, փոխքաղաքապետին զանգելն էր՝ ճշտելու համար, թե արդյոք քաղաքապետարանն ունի նվերներ ընդունելու կարգ։ Պարզվեց՝ ոչ, չունի։ Կարծում եմ՝ նաև դա է պատճառը, որ այսպիսի աղմուկ է բարձրացել։ Ես բացառում էի որևէ կոռուցպիոն գործարքի հնարավորություն, բայց այն, որ չկար հրապարակային և վերահսկելի ընթացակարգ, դա արդեն խնդիր էր։ Այս դեպքից հետո ես դիմեցի ավագանու «Իմ քայլ»-ի գործընկերներին՝ խնդրելով, որ անպայման մշակեն նման կարգ, որպեսզի հետագայում նման հարցեր չառաջանան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան