«Որևէ կոռուպցիոն դեպք չի կարող կոծկվել»․ Լենա Նազարյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Եթե նախաքննություն ընթանա և դատարանում էլ հաստատվի, ապա մարդիկ կենթարկվեն պատասխանատվության։ Այստեղ կարևորն այն է, որ մենք չենք փորձում թաքցնել, ասել, որ մեր շարքերում դա տեղի չի ունենում։ Ընդհակառակը՝ մենք բացահայտում ենք, բաժանում չենք դնում յուրայինների և ոչ յուրայինների։ Կարծում եմ՝ դա շատ ավելի կարևոր է։ Այս մասին այսօր՝ Factor.am-ի հետ զրույցում նշեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ անդրադառնալով ՊՎԾ լիազորությունները կասեցված պետ Դավիթ Սանասարյանին և ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին առաջադրված մեղադրանքներին։

«Անվերապահորեն մնում ենք մեր այն սկզբունքի պահպանմանը, որ կոռուպցիան մեզ համար անընդունելի է։ Մարդիկ կարող են սխալվել, բայց սկզբունքը ոչ մեկի դեպքում չի կարող փոխվել»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Անդրադառնալով վերջերս՝ Երևանի քաղաքապետարանի շուրջ բարձրացած աղմուկին, Լենա Նազարյանը նշեց․ «Այդտեղ որևէ կոռուպցիոն գործարք չեմ տեսնում, քանի որ տեղեկատվությունը բաց է եղել։ Մեզ հայտնի են և՛ նվիրատուները, և՛ այն թույլտվությունները, որոնք նվիրատու կազմակերպությունները քաղաքապետարանի կողմից ստացել են։ Եթե համադրենք և վերլուծենք այդ տեղեկությունը, կտեսնենք, որ այդ նվերների և տրված թույլտվությունների միջև որևէ փոխկապակցվածություն չկա։ Այսինքն ՝ այդ ընկերությունները, այսպես թե այնպես, կստանային իրենց օրինական պահանջի բավարարումը, եթե անգամ նվիրատվություն չանեին, հետևապես՝ դա չի կարող կոռուպցիոն գործարք որակվել։ Կոռուպցիոն գործարքների հետ կապված հարցերը չեն մոռացվում, չենք փակում, դնում դարակում»։

Խոսելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին օրերս առաջադրված մեղադրանքի մասին, ԱԺ փոխնախագահն ասաց․ «Որևէ կոռուպցիոն դեպք չի կարող կոծկվել և անտեսվել։ Քննությունը և դատավարությունը ցույց կտան։ Իրավապահ մարմինները փաստեր ունեն իրենց ձեռքի տակ, եթե նման մեղադրանք են հնչեցնում։ Պետք է սպասենք ՝ մինչև հանրությանը փաստեր կներկայացվեն»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան