Առաջարկվում է համատիրության վճարումներն իրականացնել բանկի հաշվեհամարի վրա․ Վաղարշակ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը նկատեց, որ այսօր համատիրությունները գտնվում են խայտառակ վատ վիճակում՝ ինչպես դրամահավաքության, այնպես էլ կառավարման իմաստով։

Ըստ էության՝ այս կառույցներում համապարփակ, բազմակողմանի, արմատական փոփոխությունների կարիք կա։

«Մենք ունենք իրավիճակ, երբ հավաքագրված գումարներն անհայտ կերպով ծախսելու պարագայում ոչ մի փոփոխություն չի կատարվում տվյալ շենքում ապրող բնակիչների համար։ Առաջանում են շատ վատ հետևանքներ, մարդիկ արդարացիորեն շատ հաճախ հրաժարվում են հավաքագրել և համատիրություններին գումարներ փոխանցել։ Չկա այն գործիքակազմը, իսկ եթե կա, լավ չի աշխատում, որպեսզի մեր քաղաքացիներին հասանելի լինի, թե իրենց կողմից տրված գումարներն ինչ կերպ են աշխատում»,- նկատեց Վաղարշակ Հակոբյանը։

Վերջինս նկատեց, որ այս օրենքի փոփոխություններով առաջարկվում է, որ այսուհետ ՀՀ քաղաքացիները համատիրության վճարումներն իրականացնեն ոչ թե ֆիզիկական անձի միջոցով, այլ բանկի հաշվեհամարի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։