Դատական քննությանը կերևա ինչն է ջուր. Երևանի դատախազը՝ Քոչարյանի մեղադրանքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանից  Factor.am-ը հետաքրքրվեց, թե ինչ դիրքորոշում ունի Քոչարյանի պաշտպանների այն հայտարարության մասին, թե իրենք մեղադրանքը դատարանում «ջախջախելու են», որ այն ջուր է և հիմնազուրկ:

«Կասեմ, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Դատական քննության ընթացքում կերևա, թե ինչն է ջուր»,- ասաց նա։

Անդրադառնալով «անցանկալի» դատավորների մասին հայտարարություններին, դատախազը ևս մեկ անգամ կրկնեց, որ իրենց համար ցանկալի դատավորներ չկան, և որ իրենք որևէ դատավորի վարույթից հեռացնելու սկզբունքային մոտեցում չունեն. «Ցանկալի դատավորներ չունենք, յուրաքանչյուր դեպքում գործը դատավորին մակագրվելու դեպքում մենք բոլորի նման, մեր դատավարական լիազորություններն ենք իրականացնում, քննարկում ենք՝ արդյոք հնարավոր համարո՞ւմ ենք դատավորի կողմից տվյալ գործի քննությունը, թե՝ ոչ»։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանի հայտարարության մասին, թե դատավորները խորշում են քննել այս գործը, ևս հարց հնչեց, մասնավորապես լրագրողները դատախազից հետաքրքրվեցին, թե ինքը դատավորների կողմից գործը քննելուց խուսափելու միտում տեսնում է, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես չեմ կարող ասել՝ որևէ դատավոր հիմք ունի՞ խուսափելու, թե՞ ոչ։ Կարծում եմ՝ այդ հարցը յուրաքանչյուր դատավոր պետք է ինքն իրեն տա։ Ես մասնակցում եմ սույն գործով որպես մեղադրող և չեմ խուսափում մասնակցելուց։ Ես չեմ կարող ասել՝ որևէ դատավոր կխուսափի, թե՝ ոչ, ես իմ մասով կարող եմ ասել՝ առանց մտավախության պաշտպանում եմ մեղադրանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան