Ապրիլյան պատերազմը հնարավոր դարձնող արտաքին գործոնները ևս պետք է դիտարկենք․ Արման Բաբաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների համգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում նշեց, որ սա չափազանց նուրբ ու բազմաշերտ խնդիր է։

«Մենք ներքին պատճառներն այս պահին դիտարկելու անհրաժեշտություն ունենք, բայց ես պիտի խնդրեի, որպեսզի ապագայում մենք կարողանայինք նաև Ապրիլյան պատերազմը հնարավոր դարձնող արտաքին գործոնները ևս դիտարկել։ 2013թ. սեպտեմբերի 3-ի տխրահռչակ որոշումից հետո, երբ Հայաստանը որոշեց անդամակցել Մաքսային միությանը, ստեղծվեց մի իրավիճակ, որ Հայաստանի շուրջ օղակը գնալով ավելի սեղմվեց, և մենք պարտվեցինք դիվանագիտական ճակատում՝ հնարավոր դարձնելով Ապրիլյան պատերազմը: Գուցե այս հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում արտաքին այդ համատեքստը դիտարկելը, բայց կարծում եմ, վաղ թե ուշ, մենք ստիպված են լինելու այս հարցին ավելի հանգամանալից մոտենալ և հասկանալ, թե ինչու այդ բալանսը խախտվեց և ինչու հնարավոր դարձավ Ապրիլյան պատերազմը։ Արդյունքում մենք ունեցանք 100-ից ավելի զոհ և 800 հա-ի կորուստ»,- նշեց Բաբաջանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։