«Լիդիանը» դեֆոլտի նախազգաշուցում է տվել, և դեկտեմբերի 20-ը կարևոր վերջնաժամկետ է. ՀԲՃ

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հայկական բնապահպանական ճակատը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

««Լիդիան Ինթերնեշընըլի» բրիտանական կայքում իր ներդրողների համար տեղադրված հաղորդագրությունից եզրահանգում ենք, որ ընկերության համար կարծես թե դեկտեմբերի 20-ը շատ կարևոր նշանակություն ունեցող ժամկետ է, քանի որ նրա խոշոր պարտապանները պարտքը վերադարձնելու ժամկետները հետաձգել են մինչև 2019թ․ դեկտեմբերի 20-ը։

Այս ընթացքում Ամուլսարի հետ կապված աշխատանք անելու ցանկացած փորձ Լիդիանը կարող է իր պարտապաններին ներկայացնել իբրև ժամկետները հետաձգելու նոր հիմք։ Հավանաբար, դրանով է պայմանավորված, որ այս օրերին պետական մարմինների որոշ ներկայացուցիչներ ակտիվորեն փորձում են համոզել Ամուլսարի պահապաններին թույլ տալ Լիդիանին մտնել տարածք և ձմեռացման աշխատանքներ կատարել՝ չնայած անցած ձմեռ Լիդիանն արդեն ձմեռացրել էր տեխնիկան, իսկ դրանից հետո այլևս տարածք չի էլ մտել։

Իսկ մինչ այդ էլ, Լիդիանի՝ 2019թ. սեպտեմբերի 30-ի ֆինանսական հաշվետվությունը, որն աուդիտ չի անցել, խոսում է ընկերության դեֆոլտի նախազգուշացումների մասին։ Վերը նշված հաղորդագրության մեջ Լիդիանը շարունակում է նաև սուտ տեղեկություններ գրել, օրինակ՝ իբր ԷԼԱՐԴ ընկերությունն Ամուլսարի ՇՄԱԳ զեկույցներին տվել է դրական եզրակացություն և միայն աննշան տեխնիկական առաջարկներ ներկայացրել, որոնք իբր Լիդիանը մեծամասամբ ընդունել է։

Ոչ մի ժողովուրդ և ոչ մի կառավարություն պարտավոր չէ սխալ տեղեկություններ, թերի ու գիտականորեն չհիմնավորված ՇՄԱԳ ներկայացրած ընկերությանը փրկել դեֆոլտից։ Ավելին՝ պետությունը պետք է հետաքննի ֆինանսական հնարավոր խարդախությունների ու ներդրողներին մոլորեցնելու բոլոր դրվագները և համապատասխան պատժամիջոցներ սահմանի»: