Կադրերն են որոշում հեղափոխության հետագա ամբողջ ճակատագիրը. «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Սուրեն Պապիկյանին

Լուրեր

03.08.2026 | 18:41
2020 թվականին տեղի է ունեցել ՔՊ-ի նենգ ու ստոր արշավը ԱԺ-ում աշխատող իմ կնոջ դեմ․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:32
Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
03.08.2026 | 18:26
Թուրքական Աքյաքայի շրջանի ղեկավարը Հայաստանի հետ սահմանին ծանոթացել է երկաթուղու շինաշխատանքներին
03.08.2026 | 18:17
Վնասով աշխատող ընկերության ղեկավարն ավելի շատ է ստանում, քան նախագահն ու վարչապետը միասին վերցրած․ Արթուր Խաչատրյանը՝ Կոնջորյանի կնոջ մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 18:11
Մարտի 1-ի գործով մեղադրյալ՝ ոստիկանության նախկին պետ Հայկ Հարությունյանի գործն ուղարկվել է դատարան
03.08.2026 | 18:04
«ԷԼԵՆ-ԱԿՎԱ» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
03.08.2026 | 17:55
Հայաստանի Մ-18 հավաքականը 6-րդն է շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
03.08.2026 | 17:51
Որոշումը իմն է, վարչությանը և խմբակցությանը. Ռուբինյանը` ԱԺ նիստերին բարեկիրթ լինելու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:43
Պաշտպանության հանձնաժողովում չեմ լինելու. Անդրանիկ Քոչարյան
03.08.2026 | 17:35
Գևորգ Պապոյանն ու Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել են իրենց պաշտոններում
03.08.2026 | 17:30
Ռուբինյանը` «հակասաֆարովյան» օրենք ընդունելու՝ Նարեկ Կարապետյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:21
927 մլն դոլար․ Սարդ-մարդու մասին նոր ֆիլմը տարվա ամենաեկամտաբեր մեկնարկն է գրանցել կինովարձույթում
03.08.2026 | 17:16
2 նախարարություններ դեռ նախարարներ չունեն
03.08.2026 | 17:09
Կինս դեկրետում է, որից հետո չի վերադառնա ԱԺ աշխատանքի. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 17:00
2 փոխվարչապետները վերանշանակվեցին իրենց պաշտոններում
Բոլորը

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը բաց նամակով դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին:

«Մեծարգո նախարար Սուրեն Պապիկյան

հետհեղափոխական Հայաստանում վերջին քսան ամսում ամենից անհանգստացնող խնդիրներից մեկը, որը հնչեցրել են քաղաքացիական ակտիվ հասարակության ներկայացուցիչները, փորձագետները և հասարակ քաղաքացիները , ներքին օղակների կադրային քաղաքականության օր առաջ վերանայումն և կտրուկ փոփոխությունների ենթարկելու հարցն է եղել և այդ խնդիրը բարձրաձայնում են առ այսօր։ Կադրերն են որոշում հեղափոխության հետագա ամբողջ ճակատագիրը: Արվեստի ոլորտում ներքին օղակների կադրերի աշխատանքը պետք է լինի ոչ միայն պարտականություն, այլ նաև առաքելություն և ծառայություն հանուն ազգային, պետական և հանրային նպատակների։

Հարգարժան պարոն Պապիկյան, օր առաջ վերանայե՛ք պատմական կիսաավեր «Հայֆիլմ» կինոստուդիայի՝ Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի կադր, քաղաքացիական հասարակության, երիտասարդական ակտիվ նախաձեռնությունների և կազմակերպության հետ որևէ կապ չունեցող, կառույցում մեծ պարտքեր կուտակած, «Հայֆիլմում» փարթիներ և երեկույթներ կազմակերպած և երիտասարդության ծրագրերին ու կոչերին անհաղորդ, անտարբեր, կինոյի, արվեստի և մշակույթի ոլորտից բացարձակապես հեռու, մինչ օրս նրա նշանակման պատճառները անհայտ մնացած «տնօրեն» Դավիթ Կարապետյանին, որպեսզի նոր սերունդը կարողանա քայլ առ քայլ իրականանցնել իր «Նոր սերունդ» ծրագիրը։

Պարոն Պապիկյան, «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությունը և «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն արդեն երեք տարի պատրաստ են մեկնարկել բոլոր սկզբնական գործողությունները՝ հանուն« Հայֆիլմի» բրենդի զարգացման և հայ կինոյի հեղինակության բարձրացման։ Քայլեր որոնք կարող են, բարձրացնել նաև նախարարության և նույնիսկ ամբողջ կառավարության հեղինակությունը։ Դուք կատարե՛ք ձեր քայլը, և մենք ծանր հրետանին առաջ կտանենք։

Հարգարժան պարոն Պապիկյան, սպասում ենք կադրային վերանայմանը, որպեսզի առաջ շարժվենք։ Մնացյալը նոր սերնդի, պետության և քաղաքացիական ակտիվ հասարակության ճիշտ կազմակերպված փոխահարաբերությունների ընթացքից է կախված։ Խորին հարգանքով՝

«Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնություն,

«Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպություն»