Կառավարության որոշման պահանջների խախտմամբ օտարվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին հանձնված պետական գույքը՝ ՀՀ-ին զրկելով ստրատեգիական փոխադրումների հնարավորությունից

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ստացված գրության և կից փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության կոնցեսիոն ակտիվներից պետական սեփականության գույքը հանելու և օտարելու գործընթացում պետական շահերի պաշտպանության հարցը: Այդ նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել նաև ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից և ՀՀ կադաստրի կոմիտեից:

 

«Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Գույք ամրացնելու և շահագործման համար ոչ պիտանի անշարժ գույքը քանդելու մասին» ՀՀ կառավարության 2017թ. հունվարի 12-ի N 12-Ա որոշման հիման վրա ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը թույլատրվել է իր աշխատակազմին ամրացված՝ Երևան քաղաքի Սևանի փողոցի 21 հասցեում գտնվող պետական սեփականության անշարժ գույքը (նախկին ծանրոցային բաժանմունքը), ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից: Այդ որոշմամբ նշված գույքը հետ է վերցվել նախարարությունից և օտարելու նպատակով ամրացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին:

 

Նախատեսվել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իննամսյա ժամկետում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համատեղ պետք է ապահովեն գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ պետք է իրականացվեն որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացման և հանձնման-ընդունման աշխատանքները, որից հետո եռամսյա ժամկետում օտարման ենթակա գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվի օտարման:

 

Գույքից առանձնացված և Սևանի 21/5 հասցեով գրանցված պահեստի և հողամասի հանձնման-ընդունման եռակողմ ակտերը ներկայացվել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հաստատմանը, սակայն դրանք չեն հաստատվել, քանի որ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը հողամասի օտարվող հատվածի առանձնացման աշխատանքները կատարել է առանց նախարարության և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համաձայնեցնելու:

 

Եվ  չնայած հանձնման-ընդունման ակտի չստորագրմանը, աճուրդի միջոցով իրականացվել է նշված գույքի օտարման գործընթացը և դրա նկատմամբ գրանցվել է ֆիզիկական անձանց սեփականության իրավունքը: Արդյունքում, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի երկաթուղագծերը մնացել են առանց մոտեցման հնարավորության, ինչը թույլ չի տալիս իրականացնել բեռնման և բեռնաթափման աշխատանքներ:

 

Այսպիսով, ուսումնասիրությամբ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն ապահովել սահանված ժամկետում որպես մեկ միավոր գրանցված անշարժ գույքից օտարման ենթակա մասի առանձնացումն ու հանձնում-ընդունումը, իսկ վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, առանց նշված աշխատանքների կատարման, օտարման են ներկայացրել գույքից առանձնացված պահեստը և հողամասը: Արդյունքում խախտվել են ինչպես «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի իրավունքներն ու օրինական շահերը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության օրինական շահերը՝ քանի որ անհնարին է դարձել ռազմավարական նշանակության փոխադրումների կատարումը: Այդպիսով պետության համար առաջացել են ծանր հետևանքներ:

 

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին»,- ասված է ահողրադգրությունում: