««Սանիթեք»-ի հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են». ընկերությունը հայտարարություն է տարածել

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

«Սանիթեք»-ի հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարությունում:

««Սանիթեք» ընկերությունը ուշիուշով հետևում է Երևանի քաղաքապետարանում և քաղաքապետի շուրջ տեղի ունեցող ներքաղաքական իրադարձություններին ու զարգացումներին: Այն, ինչ տեղի է ունենում ակնհայտորեն նպատակ է հետապնդում «Սանիթեք» ընկերությանը շուկայից դուրս մղելու, ինչը զուգակցվում է ոչ իրավաչափ, կամայական և խտրական գործողություններով, որը հավաստվում է«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմամբ ու վերջինիս հետագա գործունեությամբ: :

Ընկերության հանդեպ ոչ իրավաչափ, կամայական և խտրական ապօրինությունները շարունակվում են մինչ օրս: Օրինակ, քաղաքապետարանը շարունակաբար թույլ չի տալիս, որ «Սանիթեք» ընկերությունը տնօրինի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը՝ խոչընդոտելով ընկերությանը պատկանող աղբադույլերի հավաքման աշխատանքներին:

Ընկերությունը շարունակում է մնալ այն համոզմունքին, որ իր նկատմամբ, որպես օտարերկրյա ներդրողի, կիրառվել է օտարում (expropriation):

Թույլ տվեք տեղեկացնել նաև, որ նոյեմբերին լրացել է ընկերության կողմից նախաարբիտրաժային գործընթացի շրջանակում ՀՀ կառավարությանն հասցեագրված արբիտրաժային վեճի մասին ծանուցմանն արձագանքելու ժամկետը: Կառավարությունը որևէ կերպ չի արձանագանքել ծանուցմանը և որևէ պատասխան չի ներկայացրել այդ կապակցությամբ»,- ասված է հայտարարությունում: