«Ես երևի էդ օրը չտեսնեմ». 79-ամյա Գրետա տատը՝ տնակից տուն տեղափոխվելու մասին

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Լոռու մարզի Դարպաս գյողում բնակվող Գրետա Կարապետյանն իր 2 որդիների բազմանդամ ընտանիքներով ապրում է երկրաշարժից հետո կառուցված տնակում: Երկրաշարժի հետևանքով 80 տոկոսով  քանդված տունը սեփական ուժերով անհնար էր կառուցել, եղածը վերանորոգելն էլ անիմաստ էր: Ամեն անգամ նոր փլուզման հետևանքները վերացրել, քարերը հավաքել, անկյունում շարել են: Բազում խոստումներ են լսել, հավատացել, թե մի օր իրենց տուն էլ կկառուցեն. «2012թ-ին էր, եկան, պտղատու ծառերը կտրեցին, նոր ցանած կարտոշկես հանեցին, ավիրեցին գնացին ու արդեն քանի տարի է գարնանն ասում են աշնանը, աշնան էլ հակառակը: Հիմա արդեն ո՛չ հնար ունենք մենք մի բան սարքենք, ո՛չ էլ հույս: Ես երևի էդ օրը չտեսնեմ էլ»,- ասում է 79-ամյա Գրետա տատը:

Գ. Կարապետյանի նման  Լոռու մարզի 28 համայնքի 280 շահառու դեռ սպասում են  բնակապահովման իրենց հերթին:  Նրանցից 120-ն ընտրել են ԲԳՎ-ով (Բնակարանային ապահովում բնակարանների գնման վկայագրերի տրամադրման միջոցով) բնակարան ձեռք բերելու տարբերակը, որի համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 650 մլն դրամ: Մնացած  160-ը՝ բնակարան կառուցելու տարբերակը, որը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2020 թ.-ն:

2018-ին 458 մլն դրամի շրջանակներում ավարտին հասցվեց  բարձր պատրաստվածության  աստիճան ունեցող  44 կիսակառույց: Տնտեսվեց  140 մլն դրամ, որով 7 կիսակառույց  ևս նորոգվեց: 2019թ-ին 380 մլն դրամ հատկացվեց  24 կիսակառույցների և 31 բնակարանի ներքին հարդարման աշխատանքների համար: Սպիտակ քաղաքի 15 ընտանիք դրամական փոխհատուցում ստացավ՝ 1 սենյականոցի 7 շահառուներին՝ 3-ական միլիոն, 2 սենյականոցի 8 շահառուներին 4.5-ական միլիոն դրամ տրվեց, 1 ընտանիք էլ ընտրեց ԲԳՎ-ն:

Աղետի գոտու վերականգնման համար 2020 թ-ի բյուջեով նախատեսված 3 մլրդ դրամից Լոռու մարզին կհատկացվի 1 մլրդ 700 մլն դրամ, որով էլ կլուծվի մնացած 160 ընտանիքների հարցը՝ կիսակառույցներով կամ ԲԳՎ-ով:

«Պետությունը  միանգամից  մի քանի  խնդիր է լուծում, նախ բնակապահովման հարցն է լուծում, սեփականատիրոջը հետ է կանչում արտերկրից,  ապահովում է աշխատանքով վճարելով օրական 10 հազար դրամ: Իր սեփական տունը  կառուցելով, տանտերը բնականաբար, ուշադրություն կդարձնի որակին: Տնակից դուրս գալը հոգեբանական  լուրջ փոփոխություն է՝ կոմունալ պայմաններից զուրկ մարդը կաշկանդված է, չի կարող բավարարված լինել, մտածել այլ հարցերի շուրջ: Արդեն դա մեծ քայլ է, բայց մեր ամբողջ գործունեությունն  ուղղված է մարդկանց սոցիալական վիճակի բարելավմանը»,- ասաց Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:

Մինչ իշխանությունները փորձում են  հնարավորինս սեղմ ժամկետներում լուծել  աղետի գոտու խնդիրները «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանն ասում է, մինչ այժմ կատարված հետազոտության արդյունքներով 230 ընտանիք դուրս է մնացել ցուցակներից:  ՀԿ-ի անդամները շրջել են աղետի գոտի հանդիսացող 28 համայնքներում և պարզել, որ բոլոր համայնքներում կա այդ խնդիրը: Վահագնի գյուղում 30, Մեծ Պառնիում 80 ընտանիք դուրս են մնացել ծրագրից: նրանցից մի քանիսի կիսակառույցները   պետական կադաստրում գրանցված են, որպես ավարտուն շինություն, մյուս մասն էլ դուրս է մնացել թյուրիմացության կամ ոչ պատշաճ  աշխատանքի արդյունքում. միայն անուն ազգանվամբ, առանց հայրանվան և բնակության վայրի հարցում իրականացնելով «պարզվել» է, որ մարդն ունի սեփականություն ու չի հանդիսանում շահառու. «Իրավաչափությունը խախտվել է, մարդկանց ուղղորդել են մի շարք պրոցեսներում, մինչև հողը սեփականաշնորհելը, անգամ «Գլենդել Հիլզի» հետ պայմանագիր են կնքել, բայց  չեն հաշվառել որպես շահառու: Եվ երբ մի քանի համայնքներում կրկնվում է, հասկանում ես, որ դա համակարգային է, և թիվը աճելու միտում ունի»:

Ստացվում է, որ ՀՀ  կառավարությունը մինչև 2022 թ.-ն պետք է ավարտին հասցնի բնակապահովման ծրագիրը, սակայն մարդիկ չեն հասցնի օգտվել պետական այս ծրագրից . «Կարծում եմ այս խնդիրը պետք է բազմակողմանի ուսումնասիրվի, ստուգվի՝ կա՞ արդյոք այդտեղ քրեօրեն պատժելի արարք, ովքե՞ր են մեղավոր, ո՞ւր են գնացել այն գումարները, որով պետք է նորոգվեին կիսակառույցները: Հստակ մի բան կա, այն ընտանիքները, որոնք դուրս են մնացել ցուցակներից, «Գլենդել Հիլզ» շինկազմակերպության չկատարած պարտավորության պատճառով է և այստեղ կան հստակ արարքներ, որոնք իրենց մեջ պարունակում են հանցագործություն տարրեր: Կարծում ենք, ոչ միայն քաղաքաշինության կոմիտեն կամ պետական կադաստրը պետք է վերանայեն իրենց որոշումները, այլև ամբողջն ուսումնասիրվի՝ հասկանալու համար, կա՞  արդյոք  անգործություն, պաշտոնական լիազորությունների չարաշահում, նաև գումարների շորթում, որքա՞ն է պետությանը պատճառված վնասը: Ու քանի դեռ այս հարցերին չեն տրվել պատասխաններ, մենք չենք կարող խոսել խնդրի արդար լուծման մասին»:

Հանձնաժողովի անդամն ասում է, այս թիվը կաճի հասնելով մոտ 500-ի, այն դեպքում, երբ դեռ չեն հետազոտել արտերկրում գտնվող, բայց բնակարանի կարիք ունեցողների հարցը:

Նելլի Դավթյան