Գաբրիել Սարգսյանը՝ արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն
Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնության 13 տուրից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքել է 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձել Եվրոպայի չեմպիոն:
Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը գրավել է 13-րդ հորիզոնականը։