Ծառուկյանի կառուցած «Օլիմպավանը» գույքահարկ սկսել է վճարել հեղափոխությունից հետո․ ուշագրավ տվյալներ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Դավիթաշեն համայնքում գտնվող, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կողմից կառուցված «Օլիմպավան» օլիմպիական ավանի կառուցման և գործունեության վերաբերյալ։

Այն, որ այս ավանը կառուցվել է Գագիկ Ծառուկյանի կողմից, փաստում է «Օլիմպավանի» պաշտոնական կայքը, որտեղ հենց առաջին էջում գրված է․ «Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդու, բացառապես ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անձնական միջոցներով կառուցված Օլիմպավանը օլիմպիական մի հսկա մարզաբազա է, իր՝ մոտ 7500 քմ մակերեսով։ Մարզաբազան պատրաստ է իր հարկի տակ ընդունել ավելի քան 350 մարդու, ապահովված է մարզումների համար միջազգային չափորոշիչներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պայմաններով»։

Պարզվում է, որ 2013 թվականից կառուցվող և 2015թ-ին բացված այս ավանի գույքահարկը, որը կիսամյակային կտրվածքով կազմում է 3,344,249 ՀՀ դրամ, սկսել են վճարել հեղափոխությունից հետո միայն։

Factor.am-ը տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան, որտեղից հաստատել էին մեր տեղեկությունը՝ որոշակի մանրամասներ հայտնելով․ «Օլիմպավան ՍՊԸ գույքահարկի կիսամյակային հարկը կազմում է 3,344,249 ՀՀ դրամ: Վճարումը սկսել է կատարել 2018թ. I կիսամյակից: 2018թ. I կիսամյակից առ 2019թ. I կիսմայակ կատարել է 11,755,000 ՀՀ դրամ գույքահարկի վճարում»:

Փաստացի ստացվում է, որ «Օլիմպավանը» չի վճարել շուրջ 2 տարվա գույքահարկ՝ մոտ 13,000,000 դրամ։ Օլիմպիական ավանը շուրջ երկու տարի չի վճարել նաև աղբահանության վճարը, քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ աղբահանության վճարները սկսել են կատարել 2017 թվականից․ «Աղբահանության ամսական վճարը կազմում է 95,580 ՀՀ դրամ: 01.07.2017 թ.-ից առ 05.12.2019 թ. կատարել է 2,716,380 ՀՀ դրամ աղբահանության վճարում»:

Այսինքն՝ «Օլիմպավանը» 2016 թվականին չի վճարել մոտ 1,000,000 աղբահանության վճար։ Հողի հարկի վճարների հետ կապված տվյալները հետևյալն են․ «Հողը գրանցված է 02.08.2013թ.-ին: Հողի հարկի կիսամյակային հարկը կազմում է 11,889 ՀՀ դրամ: 2013թ. II կիսամյակից առ 2019թ. I կիսմայակ կատարել է 198,089 ՀՀ դրամ հողի հարկի վճարում»։

Հողի հարկը ամբողջությամբ վճարված է։ Factor.am-ը նաև խնդրել էր տրամադրել «Օլիմպավանի» կառուցապատման և շինթույլտվության վերաբերյալ տվյալներ։ Քաղաքապետարանից ստացած հարցման պատասխանից պարզ է դառնում, որ օլիմպիական ավանի կառուցման արդյունքում համայնքային հողեր են զավթվել ընկերության կողմից:

«Կառուցապատողի կողմից շինարարությունն իրականացվել է կոպիտ նախագծային շեղումներով՝ արդյունքում զավթվել է համայնքային նշանակության 990,06 քմ հողատարածք»,- ասված է մեր հարցման պատասխանում։

Factor.am-ը փորձեց այս տեղեկությունների շուրջ մեկնաբանություն ստանալ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանից։ Վերջինս ասաց, որ մեր հարցերն ուղղենք օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնին։

ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի լրատվական բաժնից էլ մեզ ասացին, որ դիմենք «Օլիմպավան»-ին։ Զանգահարեցինք «Օլիմպավան», որտեղից, սակայն, մեզ ասացին, որ իրենք մեր հարցերին պատասխանել չեն կարող, լրատվական բաժին չունեն։ Փոխարենը հորդորեցին անձամբ այցելել «Օլիմպավան»:

«Եթե տնօրենը տեղում լինի կընդունի, կպատասխանի հարցերին»,- ասաց Մարիամ անունով ներկայացած անձը։

Factor.am-ն առաջիկայում կայցելի «Օլիմպավան»՝ տնօրենից խոստացված մեկնաբանությունը ստանալու։

Լիլիթ Շաբոյան