Պարտիզանական պատերազմները բների մեջ խեղդվելու են. հանգիստ վեր ընկե՛ք տեղներդ. Տիգրան Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Այսպես ասած, պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են։ Այս մասին ԱԺ-ում ասաց  ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը։

«Պարոն Բաբաջանյանը քիչ առաջ խոսեց մամուլում շրջանառվող լուրերից՝ հայտնի կուսակցության կողմից, այսպես ասած, հայտնի «սլիվից»։ Ուզում եմ պարոն Բաբաջանյանին վստահեցնել, որ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը տիրապետում է իրավիճակին և ոչ միայն այդ տեղեկատվությունը, մի շարք այլ տեղկություններ ունենք։ Ուղղակի ևս մեկ անգամ բոլոր այն ուժերին, խմբակներին, անհատներին, որոնք նույնիսկ մտքի ծայրով անցկացրել են, որ կարող են ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ կատարել քայլեր, որոնք չեն բխում Սահմանադրությունից և օրենքներից, եթե կոռուպցիայի դեպքում իրենք կավարտեն միայն թաթիկներ կտրելով, ապա այստեղ համակցված է լինելու՝ ծեփվելու են պատերին, փռվելու են և նմանատիպ այլ գործողություններ»,- ասաց Տիգրան Կարապետյանը։

Նա հորդորեց, որ որևէ մեկի մտքով չանցնի ՀՀ լեգիտիմ իշխանության դեմ ձեռնարկել որևէ քայլ, որը չի բխում ՀՀ օրենսդրությունից, Սահմանադրությունից։

«Եվ, այսպես ասած, պարտիզանական պատերազմները, որոնք մարդիկ մտադրվում են իրականացնել, բների մեջ խեղդվելու են։ Ես սա ասում եմ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անունից։ Հանգիստ վեր ընկե՛ք տեղներդ»,- նշեց Տիգրան Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Մանրամասները՝ տեսանյութում։