Բանակի սպայակազմի հետ պրոբլեմ ունենք․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.07.2026 | 12:34
Սևանա լճի ջրածածկ տարածքի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը դադարեցվել է
23.07.2026 | 12:25
Նյու Յորքում ձերբակալել են Արգենտինայի ֆուտբոլային ասոցիացիայի նախագահին
23.07.2026 | 12:16
Ուկրաինայի շրջաններին ռուսական հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
23.07.2026 | 12:07
Իրավապահները գործողություն են իրականացնում «Առինջ մոլ»-ում․ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 12:00
Մ-1 և Մ-2 ճանապարհներին գովազդային վահանակների տեղադրումը կարող է արգելվել
23.07.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Վորոնեժում Wildberries-ի պահեստի և Ուլյանովսկում վառելիքաէներգետիկ համալիրի վրա
23.07.2026 | 11:41
Գրիզմանը գոլ է խփել MLS-ում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.07.2026 | 11:30
Զինծառայողի մահվան գործով երկու համածառայակցի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
23.07.2026 | 11:20
ԱՄՆ-ն Իրանին 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել․ Թեհրանը հայտնել է Հորմուզի նեղուցում երեք լցանավեր կանգնեցնելու մասին
23.07.2026 | 11:13
ՄԻՊ-ը բարձրացրել է Արեգնազ Մանուկյանի՝ դստեր հետ հաղորդակցության սահմանափակումը վերանայելու հարցը
23.07.2026 | 11:09
Անտառային փողոցում շինարարական աշխատանքները կասեցվել են․ կառուցապատողը կտուգանվի
23.07.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
23.07.2026 | 10:53
Սևանա լճի 1215 քմ տարածքի կառուցապատման իրավունքը չեղարկվել է
23.07.2026 | 10:44
Ռուբիոն ու Լավրովը 35 րոպեանոց հանդիպում են անցկացրել Մանիլայում․ ինչ հարցեր են քննարկվել
23.07.2026 | 10:38
Շիրակում վարորդական գործնական քննությունների մեկնարկային կետը կտեղափոխվի
Բոլորը

Ինքնասպանության հասցնելու համար պատժաչափերը խստացնելու օրինագիծը կարևորագույն օրինագիծ է և պետք է խստացնենք։ Հայոց բանակում պետք է ինքնասպանություն չլինի, պետք է լինի մեր բացառիկ ձգտումը։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Ինքնասպանությունը հրեշավոր հանցագործություն է։ Դա հանցագործությունների շղթա է, որը վերջնահաշվարկում հասցնում է ինքնասպանության։ Ինքնասպանություն կատարում է դեռ կյանք չմտած զինվորը, որը 18 տարեկան է։ Ինքնասպանություն կատարելը հեշտացվել է և հիմա հասցնելն, իհարկե, ամենախիստ ձևով պետք է պատժվի։ Ընդունեք, որ մենք պրոբլեմ ունենք նաև բանակի սպայակազմի հետ, բանակը պետք է ունենա էլիտար սպայակազմ։ Պատվի գիտակցումը շատ բաձր պետք է լինի, միայն բանակային ենթամշակույթը չէ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Նա նկատեց, որ Զինված ուժերի կառույցներում հանցագործ աշխարհի ենթամշակույթն է թափանցել տարբեր դրդապատճառներով և դրա արմատները պետք է շատ արագ չորացվեն։

«Համալիր ծրագրեր պետք է լինեն։ Մեր սպայակազմը էլիտար կարգավիճակը պետք է վերականգնի։ Վերջին հաշվով՝ մենք անընդհատ հպարտանում ենք այն էլիտար զինվորականներով, ինչպիսին Մոնթեն է, Լեոնիդն է, մյուսներն են, որոնք մեր հերոսապատումները կերտել են, նրանք միայն հրամանների լեզվով չեն խոսել զիվորների հետ, նրանք նաև սրտի լեզվով են խոսել։ Ե՛վ բանականությունը, և՛ սիրտը, եթե հրամանատարը միացնում է իրար, ինքն ունենում է կառավարելի և նման երևույթներից հեռու պահող ուժային համակարգ։ Մենք պետք է հասնենք դրան»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: