Կառավարության դիրքորոշումը խիստ է և վերջնական. Գաբրիել Բալայանը՝ զորակոչից խուսափելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 18:19
ԹՐԻՓՓ-ի շուրջ քննարկումները չեն դանդաղել․ փաստաթղթերի համաձայնեցման փուլում ենք․ Միրզոյան
29.03.2026 | 17:55
Քարաթափում՝ Լծեն-Տաթև և Երևան-Մեղրի ավտոճանապարհին
29.03.2026 | 17:19
3 անձ է ձերբակալվել Փաշինյանի մասնակցությամբ եկեղեցում տեղի ունեցած միջադեպից հետո
29.03.2026 | 16:58
Թրամփի հատուկ ներկայացուցիչը 64-ամյա Ալիևին «երիտասարդ, բայց առանձնահատուկ առաջնորդ» է համարում
29.03.2026 | 16:47
Հայաստան-Բելառուս․ Հայտնի են մեկնարկային կազմերը
29.03.2026 | 16:25
Փամբուխչյանը` փոսերի խնդիրների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 16:09
Թույլ տվեք հրապարակային բաներ չասեմ․ Միրզոյանը՝ Իրան հումանիտար օգնություն ուղարկելու մասին
29.03.2026 | 15:51
Ռուբինյանը` Քըլըչի հետ հեռախոսազրույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 15:40
Փաշինյանը՝ եկեղեցու միջադեպի մասին. ոստիկանությունը լրացուցիչ հրահանգավորման կարիք չունի
29.03.2026 | 15:20
Ռաֆայել Հարությունյանի սանը դարձել է գեղասահքի աշխարհի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 15:11
Գևորգ Պապոյանը` աշխատակազմի ղեկավարների բարձր պարգևավճարների մասին
29.03.2026 | 14:53
Միջադեպ Սուրբ Աննա եկեղեցում՝ Փաշինյանի դուրս գալու ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
Բոլորը

Դեկտեմբերի 31-ին լրանում է օրենքի գործողությունը, որը սահմանված կարգով զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին թույլ է տալիս համապատասխան վճարում կատարել և պատասխանատվության չենթարկվել: Այսօր հրավիրված ասուլիսում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:

«Կառավարության դիրքորոշումն այստեղ խիստ է և վերջնական, որ նշված օրենքն այլևս չի երկարացվելու: Այսինքն՝ մեր բոլոր քաղաքացիներին, որոնց 27 տարին լրացել է մինչև մարտի 1-ը, ես ցանկանում եմ հաղորդել և հորդորել՝ վերադառնալ Հայաստան: Դրանից հետո արդեն ենթադրում է քրեական պատասխանատվություն»,- հավելեց նա:

Պաշտոնյայի խոսքով՝ հարցը, հավանաբար, կքննարկվի կառավարության առաջիկա նիստում:

«Այն ձևաչափը, որը 2004 թվականից գործել է, այլևս չի երկարացվելու, և սա արդեն հստակ դիրքորոշում է: Մենք արդեն իսկ հայտարարել ենք, և պատգամավորական նախաձեռնությունը, որն այսօր շրջանառության մեջ է, կարծում եմ՝ կառավարության առաջիկա նիստում իր դիրքորոշումը կհայտնի և բացասական եզրակացություն կտա»,- նշեց Բալայանը:

Մանրամասները՝ տեսանյութում: