«Ֆակտորի Փրադաքշնը» սև ցուցակու՞մ է եղել. պարզաբանում են քաղաքապետարանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Ո՞րն է պատճառը, որ քաղաքապետարանն այն կազմակերպությանը, որին ամիսներ առաջ ուղարկել էր սև ցուցակ՝ ընթացակարգային խախտումների համար, այդ նույն կազմակերպությունը ներգրավվել է որպես մեկ անձից գնման տեսքով ծառայություն մատուցող: Այսօր՝ դեկտեմբերի 6-ին Երևանի ավագանու արտահերթ նիստում հարց բարձրացրեց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Ամանորի միջոցառումների կազմակերպմանը:

«Ո՞րն է տրամաբանությունը, որ կազմակերպությանն ուղարկում ենք սև ցուցակ, հետո նույն կազմակերպությունից մեկ անձից գնում ընթացակարգով գնում ենք իրականացնում»,-ասաց նա:

Ի պատասխան՝ Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն ասաց. «Եթե խոսքը «Ֆակտորի փրոդաքշն»-ի մասին է, ապա պետք է ասեմ, որ կազմակերպությունը սև ցուցակ ուղարկվել է նախորդ գնումներից մեկի ժամանակ հաղթող ճանաչվելուց հետո, վերջինից պահանջվող փաստաթղթերի հիմնավորումներից մեկի ուշ ներկայացնելու պատճառով: Ընդ որում, այս հանգամանքն օրենքի ուժով քննվել է բողոք քննող անձանց կողմից և որակվել է որպես ոչ էական խախտում: Ընկերությունը չի հայտնվել սև ցուցակում: Ինչ վերաբերում է կազմակերպության ընտրությանը, ապա ընկերությունների ընտրությունը կատարել է մասնագիտական թիմի կողմից՝ որպես մշակույթի ոլորտում որոշակի փորձ, նվաճումներ ունեցած կազմակերպություն»:

Նշենք, որ Երևանի ավագանու արտահերթ նիստում որոշում կայացվեց Ամանորի միջոցառումների կազմակերպման համար փոփոխություն կատարել համապատասխան որոշման մեջ և ծախսերն ավելացնել 271.79 մլն դրամով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան