Քննարկվել են Հայաստանի և Հարավաֆրիկյան Հանրապետության տնտեսական կապերը զարգացնելու հնարավորությունները

Լուրեր

06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
Բոլորը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդին:

Վարոս Սիմոնյանը ողջունել է դեսպանին, շնորհավորել պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն Հայաստանում իր առաքելության ընթացքում։ Էկոնոմիկայի փոխնախարարը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերով իրականացվելիք հետագա աշխատանքը կնպաստի երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը: Այնուհետև փոխնախարարը համառոտ ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներկա վիճակը, մասնավորապես դեսպանի ուշադրությունը հրավիրելով մի շարք զարգացած երկրների կողմից Հայաստանին ընձեռած Արտոնությունների ընդհանրացված համակարգից /GSP/, ինչպես նաև ԵՄ երկրների հետ գործող` GSP+ Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից օգտվելու հնարավորություններին:

Վարոս Սիմոնյանը նշել է նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված առավելությունները, պատմել մի շարք երկրների հետ ԵԱՏՄ հարթակում, ինչպես նաև երկկողմ ձևաչափով Հայաստանի տնտեսության ոլորտներին առնչվող բանակցային գործընթացների մասին:

Էկոնոմիկայի նախարարի տեղակալը կարևորել է Հայաստանի և ՀԱՀ-ի միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համար համապատասխան համաձայնագրի ստորագրմանն ուղղված գործընթացի ինտենսիվացումը և ներկայացրել այն հիմնական հարցերի շրջանակը, որոնց ուղղությամբ առաջիկայում հնարավոր կլինի զարգացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը։

Դեսպան Անդրե Յոհաննես Գրոնեուալդն իր խոսքում նշել է, որ Հարավաֆրիկյան Հանրապետությունը Աֆրիկայի ամենազարգացած արդյունաբերական, ֆինանսական և տեխնոլոգիական երկրներից է և ունի տարածաշրջանի ամենամեծ շուկան: Դեսպանը հավելել է, որ ՀԱՀ-ն ունի ժամանակակից տնտեսական ենթակառուցվածք` հաղորդակցության, էներգետիկայի, տրանսպորտի, մեքենաշինության, մետալուրգիայի զարգացած ոլորտներ, ինչպես նաև քիմիական, թեթև և ռազմական արդյունաբերություն:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջև առկա է մեծ ներուժ ընդլայնելու փոխգործակցությունը ադամանդագործության և ոսկեգործության ոլորտներում:  Ձեռք է բերվել պայմանավորվածություն գործնական քայլեր ձեռնարկել երկու երկրների միջև զբոսաշրջության, փոքր և միջին ձեռնարկատիրության, թեթև արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների (այդ թվում՝ արհեստական բանականության) ոլորտներում համագործակցություն սկսելու ուղղությամբ:

Կարևորվել է փոխգործակցության անհրաժեշտությունը երկու երկրների գործարարների և կազմակերպությունների միջև տնտեսական կապերը զարգացնելու և նոր կապեր ստեղծելու ուղղությամբ։