Գյումրիի 2020 թ. բյուջեն, նախորդ տարիների բյուջեների համեմատ, աճելու է

Լուրեր

03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրիի հաջորդ տարվա բյուջեն կկազմի 3 մլրդ 992 միլիոն 675  հազար դրամ։ Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի կայքում հրապարակված՝ Գյումրիի 2020 թվականի բյուջեի նախագծից։ Փաստաթուղթը կքննարկվի դեկտեմբերի 11-ին, որից հետո այն կլրացվի և կներկայացվի ավագանու հաստատմանը:

2020 թվականի բյուջեն, նախորդ տարվանի համեմատ, աճ է գրանցել: Այս տարվա բյուջեն 3 մլրդ 587 մլն 973 հազար դրամ է, ստացվում է 2020թ. բյուջեն 400 մլն դրամով ավելին է: Համեմատության համար նշենք նաև, որ Գյումրիի 2017 թ. բյուջեն կազմում էր 3 մլրդ 73 մլն 336 հազար դրամ, իսկ 2018-ին՝ 3 մլրդ 357 մլն 33 հազար դրամ։ Ակնհայտորեն, վերջին տարիներին քաղաքային բյուջեն քիչ տոկոսներով, բայց որոշակի աճ ունի:

2020թ. բյուջեի նախագծի համաձայն՝ դրա կազմման համար ուղեցույց է հանդիսացել Գյումրիի 2017-2021թթ. հնգամյա զարգացման ծրագիրը, բյուջեն էլ բաժանվում է վարչական ու ֆոնդային մասերի:

Ըստ նախագծի՝ մասնավորապես, տուրքերից ստացվող ընդհանուր գումարը կկազմի 84 մլն 951 հազար 400 դրամ, գույքի վարձակալությունից ստացված եկամուտները՝ 153 մլն 859 հազար 200 դրամ, համայնքի սեփականություն հանդիսացող հողերի վարձակալության վճարները՝ 115 մլն 884 հազար 500 դրամ։ 2020թ. բյուջեով ավելացել է աղբահանության վարձավճարից ստացվող գումարը: 2019թ. այն կազմել է 182 մլն 178 հազար 700 դրամ, իսկ ահա հաջորդ տարի կկազմի 227 մլն 843 հազար 20 դրամ։ Նշենք, որ 2020թ-ից, եթե ավագանին հաստատի, աղբահանության վճարը կթանկանա՝ 100-ից դառնալով 150 դրամ։

Ի դեպ՝ համայնքի հիսուն և ավելի տոկոս մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների զուտ շահույթից համայնքի հիմնադրած առևտրային կազմակերպությունների շահաբաժիններից 2020թ. բյուջե մուտքեր չեն կանխատեսվել:

Ընդհանուր առմամբ, համայնքի կողմից հավաքագրման ենթակա սեփական եկամուտների վարչական մասի 2020թ. մուտքերի նախատեսվող աճը, 2018թ. համեմատ, կազմել է 17.5 տոկոս, իսկ 2020թ. վարչական մասի սեփական եկամուտների աճը, 2019թ. ցուցանիշների համեմատ. կկազմի 7.6 տոկոս: 2020 թվականին բյուջեի սեփական եկամուտների տեսակարար կշիռն ընդհանուր բյուջեի մեջ կկազմի մոտ 41 տոկոս, որը, 2019թ. ճշտված բյուջեի սեփական եկամուտների տեսակարար կշռի համեմատ, աճել է 3.1 տոկոս։

ՀՀ պետական բյուջեից էլ համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիան 2020 թվականի բյուջեում կկազմի 2 մլրդ 381 մլն 427 հազար դրամ. 2019 թվականին հատկացվել էր 2 մլրդ 150 մլն 507 հազար դրամ։ Ստացվում է, որ պետական դոտացիայի ավելացման հաշվին էլ ավելանում է համայնքի բյուջեն:

Էմմա Չոբանյան