Ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով․ Վիկտոր Ենգիբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.03.2026 | 14:17
Հենրիխ Մխիթարյանի նախկին մարզիչը սրտի կանգ է ունեցել մարզման ժամանակ
29.03.2026 | 14:14
Առաջիկա 5 օրերի եղանակային կանխատեսումը
29.03.2026 | 14:04
Էդուարդ Սպերցյանը չի ընդգրկվել Հայաստանի հավաքականի հայտացուցակում
29.03.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
29.03.2026 | 13:15
Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան
29.03.2026 | 12:31
ՏՀԿ հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրվել է Դավիթ Խաչատրյանի թեկնածությունը
29.03.2026 | 11:43
Պենտագոնը պատրաստվում է Իրանում ցամաքային գործողությունների. The Washington Post
29.03.2026 | 11:22
Վթարային ջրանջատում Երևանում
29.03.2026 | 10:52
ԵՄ առաքելությունը նախազգուշացրել է Կարմիր ծովում հուսիների նոր սպառնալիքի մասին
29.03.2026 | 10:15
Արման Ծառուկյանը ռևանշ մենամարտում հաղթել է Ջորջիո Պուլասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.03.2026 | 10:12
Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար
28.03.2026 | 23:47
ՔՊ քվեարկություն․ առաջատար 10-յակը և ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն
28.03.2026 | 19:57
Սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով
28.03.2026 | 19:23
Պակիստանը եռակողմ հանդիպում է կազմակերպում Իրանի հարցով
28.03.2026 | 19:11
Աշոցքի, Արագածի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում
Բոլորը

Հանրային ծառայության ոլորտում դրսից, մասնավոր սեկտորից, այլ տեղերից կադրեր ներգրավելու հնարավորությունը շատ դրական փոփոխություն է, որը ներկայացված այս օրենսդրական փաթեթով իրականացնելու ենք։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը։

«Մենք սպասում ենք հանրային ծառայության ոլորտում բարեփոխումների ռազմավարությանը, մենք այստեղ բազմաթիվ խնդիրներ ունենք։ Ես ուզում եմ խոսել զինվորական ծառայության ոլորտում մարդկանց երաշխիքների մասին։ Մենք մեր երկրում հասել ենք ժողովրդավարության այնպիսի աստիճանի, որ մենք կարող ենք մեզ թույլ տալ, մասնավորապես, ոստիկանության ծառայությունում, որը ևս զինվորական ծառայություն է, ունենալ այդ մարդկանց ծառայության հստակ երաշխիքներ։ ՀՀ-ում, այո՛, մենք ստեղծել ենք ժողովրդավարության այդ մակարդակը, որ ոստիկանին մատով կպնողը պետք է պատժվի օրենքով։ Հասել ենք այն վիճակին, որ ոստիկանին, զինվորին, ԱԻՆ-ում աշխատողին պաշտպանելու կաիրք ունենք։ Մարդիկ իրականացնում են հանրության շահերից բխող ծառայություն, հետևաբար հանրությունը, մասնավորապես, խորհրդարանը, օրենսդրական դաշտը պետք է իրենց ծառայության հետ կապված երաշխիքներ ստեղծեն։ Առաջարկում եմ առաջիկայում այպիսի օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք»,- ասաց Ենգիբարյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քննարկվում է Հանրային ծառայության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։

Մանրամասները՝ տեսանյութում։